Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի «8-րդ կիլոմետր» բնակավայրում գտնվող «Դիքլաս» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մարվել է, սակայն շինությունն ամբողջովին այրվել է, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
Բաքվում առևտրի կենտրոնը հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովի խոսքով՝ հրշեջներին հաջողվել է կանխել կրակի՝ շրջակա շենքերում տարածվելը, հակառակ դեպքում հրդեհաշիջման աշխատանքները զգալիորեն կբարդանային:
Դեպքի վայր ուղարկված շտապօգնության 6 թիմերն օգնություն են ցուցաբերել արտակարգ ծառայությունների 2 տուժած աշխատակցի և ևս 2 անձի՝ խանութների տերերին, որոնց ինքնազգացողությունը կորսված ապրանքների գիտակցումից վատացել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի խանութներից մեկում և տարածվել մինչև շինության 4-րդ հարկ: