Ռուսաստանցի ռազմական մասնագետները Վենեսուելայում կգտնվեն այնքան ժամանակ, որքան նրանց և Վենեսուելայի իշխանություններին անհրաժեշտ կլինի:
Զախարովան ասել է` որքան ժամանակ ռուսաստանցի զինվորները կմնան Վենեսուելայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին ավանդական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է yerkir.am-ը:
«Նրանք այնտեղ զբաղվում են ռազմա-տնտեսական համագործակցության ոլորտում պայմանավորվածությունների իրականացմամբ: Որքան երկա՞ր: Այնքան, որքան կպահանջվի: Այնքան, որքան նրանց կարիքը կունենա Վենեսուելայի կառավարությունը: Այդ ամենն արվում է երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է նա: