Artsakhpress

Հասարակական

ՄԱԿ-ը կոչ է անում միանալ Երկրի ժամին

Ամբողջ աշխարհում մարտի 30-ին տեղական ժամանակով երեկոյան 8.30-ին նշվելու է Երկրի ժամը։ ՄԱԿ-ը կոչ է անում միանալ այս համաշխարհային շարժմանը՝ դիմակայելու Երկրի առաջ ծառացած կլիմայական փոփոխության մարտահրավերներին և պաշտպանելու մեր մոլորակը կործանման վտանգից։

ՄԱԿ-ը կոչ է անում միանալ Երկրի ժամին

ՄԱԿ-ը կոչ է անում միանալ Երկրի ժամին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին տեղեկացրին ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի հաղորդակցության վարչությունից։ 
«Կլիմայի փոփոխությունը շատ ավելի արագ է առաջ շարժվում, քան մենք: Ամբողջ աշխարի ռեսուրսներն ու էկոհամակարգերը հարձակման տակ են։ Երկրի ժամը հնարավորություն է ցույց տալու մեր վճռականությունը։ Անջատելով լույսերը՝ միացնում ենք առողջ մոլորակի լույսը»,- Երկրի ժամվա կապակցությամբ նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
«Մենք առաջին սերունդն ենք, որ գիտակցաբար կործանում է երկիր մոլորակը և կարող ենք լինել վերջինը, ով կկարողանա կանխել դա։
Առաջիկա շաբաթը օրը՝ մարտի 30-ին, արդեն 12-րդ տարին է, որ տեղական ժամանակով երեկոյան 8.30-ին նշվում է Երկրի ժամը: Շրջակա միջավայրի համար աշխարհի խոշորագույն շարժումը մեկ տարով էլ է մեծանում և շարունակում է համախմբել միլիոնավոր մարդկանց մասնակցելու ամենամյա տոնակատարությանը: «Երկրի ժամի» 2019 թ. «#Միացեք Հանուն Երկրի» քարոզարշավի նպատակն է զանգվածային ձևով իրազեկել այն մասին, թե ինչու է բնությունը կարևոր և ստեղծել շարունակական շարժում հանուն բնության, այնպես, ինչպես աշխարհը համախմբվեց պայքարելու կլիմայի փոփոխության դեմ:
Երկրի ժամը համաշխարհային շարժում է, որը կազմակերպվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից: Միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ ամբողջ աշխարհում խրախուսելով անհատներին, համայնքներին,ընկերություններին և տնային տնտեսություններին մարտի վերջին որևէ հատուկ օր մեկ ժամով անջատել ոչ առաջնային օգտագործման էլեկտրական լույսերը երեկոյան ժամը՝  8: 30-ից մինչև 9: 30-ը։ Միջոցառումն աջակցում է կլիմայի փոփոխության դեմ պայքարին և վկայում է ավելի լավ մոլորակի հանդեպ մեր նվիրվածության մասին: Նախաձեռնությունն սկսվել է 2007 թվականին Սիդնեյում (Ավստրալիա)՝ որպես «լույսերի անջատում» միջոցառում: Այդ ժամանակից ի վեր միջոցառմանը միացել են ավելի քան 7000 քաղաք և 172 երկիր (https://www.earthhour.org/
Երկրի ժամը տարբեր է Երկրի օրվանից, որը ՄԱԿ-ի հիշարժան օր է և ամեն տարի նշվում է ապրիլի 22-ին: Ամբողջ աշխարհում տարբեր միջոցառումներ են անցկացվում հանուն շրջակա միջավայրի պահպանության: Երկրի օրն առաջին անգամ նշվել է 1970 թ. և այժմ ավելի քան 193 երկրներում օրվան նվիրված տարբեր միջոցառումները համակարգում է «Երկրի օրվա ցանց»-ը: Այս կերպ մենք երախտիքն ենք հայտնում երկիր մոլորակի հանդեպ՝գործի դնելով այն բոլոր եղանակները, որով կարող ենք աջակցել պահպանելու մեր մոլորակի գեղեցկությունն ու պահպանելու դրա մեծածավալ ռեսուրսները»,- նշված է հաղորդագրության մեջ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search