ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին Ռազմինֆոյին հայտնում են Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից։
Մամուլի ծառայությունից նաև հայտնում են, որ «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված ռուսական օդուժը ՄիԳ–29 կործանիչներով վարժանքներ է արել «Ալագյազ» զորավարժարանում։
Օդաչուները 250–1500 մետր բարձրության վրա կատարել են ուսումնական թռիչքներ, «խոցել են» պայմանական հակառակորդի զրահատեխնիկան և «խուսափել են» պայմանական հակառակորդի գրոհիչ ավիացիայից։ Վարժանքներին մասնակցել են 200 զինծառայող և ներգրավվել է 20 միավոր ՄիԳ–29 կործանիչ։
Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան այստեղ է տեղակայված 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի համաձայն: 2012 թվականի օգոստոսին Երևանում հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն են ստորագրել։ Պայմանագիրը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից):