Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև եռակողմ պաշտպանական համագործակցության շրջանակներում մարտի 29-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի և Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ։
Դավիթ Տոնոյանը Հունաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ կայքից:
Հանդիպման ընթացքում երեք պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են նախօրոք ձեռք բերվածպայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ռազմաքաղաքական հնարավորզարգացումները և առաջիկա համատեղ ծրագրերը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միշարք ոլորտներում առավել սերտ համագործակցելու ուղղությամբ։ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերներին ներկայացրել է Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելության որոշ մանրամասներ։