ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Azatutyun.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում Reuters-ը, ըստ որի, Թրամփի այս պահանջից հետո Հանոյի բանակցությունները տապալվել են: Գործակալության պնդմամբ՝ ԱՄՆ նախագահի ներկայացրած փաստաթուղթը հիմնականում արտացոլել է Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի մոտեցումները Կորեական թերակղզում առկա խնդիրների լուծմանը:
Reuters գործակալության տրամադրության տակ է հայտնվել այն փաստաթղթի պատճենը, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ ամիս Հանոյում կայացած բանակցությունների ընթացքում փոխանցել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունին: Այդ փաստաթղթով Թրամփը կոչ է անում պաշտոնական Փհենյանին իր տրամադրության տակ գտնվող միջուկային զինանոցը և միջուկային վառելիքի պաշարները տեղափոխել ԱՄՆ: