Իրանի հարավում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Իրանում և Էկվադորում երկրաշարժեր են գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, հայտնում է Եվրոպական միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Շիրազ քաղաքից 148 կմ դեպի հարավ-արևմուտք: Դրա օջախը եղել է 15 կմ խորության վրա:
Տուժածների ու փլուզումների մասին տեղեկություն չկա:
Մինչդեռ volcanodiscovery.com կայքը հավելում է, որ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Էկվադորի ափերի մոտ: Դրա օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: