Artsakhpress

Հասարակական

Հունվարի 18-ին Ճարտարում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն չորս թեկնածուներ

Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումների համաձայն, Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածուներ են գրանցվել Վահեն Արտոյի Ալիբաբայանը, Արթուր Լովերտի Աղաբեկյանը, Սերժիկ Սանջանի Ասրիբաբայանը և Վլադիկ Նիկոլայի Հովհաննիսյանը։

Հունվարի 18-ին Ճարտարում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն չորս թեկնածուներ

Հունվարի 18-ին Ճարտարում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն չորս թեկնածուներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ըստ ԼՂՀ Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հայկ Պետրոսյանի՝ Ճարտարի քաղաքային համայնքի ավագանու թեկնածու է առաջադրվել 20 քաղաքացի: Ընդ որում, ավագանու անդամների թեկնածուները կպայքարեն 11 տեղերի համար։

«Պայմանավորված այն օբյեկտիվ հանգամանքով, որ ընդհանուր առմամբ 12 տեղի համար մրցակցում են 24 թեկնածու, ընտրապայքարի առումով որոշակի աշխուժություն է նկատվում, իսկ նախընտրական քարոզչությունը, որին, ի դեպ, մնացել է ընդամենը 3 օր, ծավալվում է գործող օրենսդրության շրջանակներում»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում մանրամասնել է Հ. Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ 2014թ-ի հուլիսին, տեղական հանրաքվե անցկացնելով, Ճարտար եւ Ղուզե Ճարտար համայնքների բնակչությունը քվեարկել էր երկու համայնքների միավորման օգտին: Ելնելով դրանից՝ կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկել «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում: Համաձայն՝ դրանց առաջարկվում է Ճարտարի տարածքում գտնվող Զորավանին ևս տալ քաղաքի կարգավիճակ՝ Ներքին ճարտար անունով՝ ընդգրկելով այն Ճարտար քաղաքային համայնքի կազմում:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Search