Artsakhpress

Միջազգային

ԵՄ-ում պատրաստ են քննարկել Մեծ Բրիտանիայի հետ մաքսային միության տարբերակը. աղբյուր

Մեծ Բրիտանիայի համար Brexit-ի հետ կապված իրադրությունից դուրս գալու փոխզիջումային տարբերակ կարող Է դառնալ մաքսային միությունը Եվրամիության հետ. Բրյուսելում պատրաստ են դա քննարկել:

ԵՄ-ում պատրաստ են քննարկել Մեծ Բրիտանիայի հետ մաքսային միության տարբերակը. աղբյուր

ԵՄ-ում պատրաստ են քննարկել Մեծ Բրիտանիայի հետ մաքսային միության տարբերակը. աղբյուր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Եվրախորհրդարանի մի աղբյուր: «Իրադրությունից ելքը կարող Է դառնալ Մեծ Բրիտանիայի մաքսային միությունը ԵՄ-ի հետ: Բրյուսելում պատրաստ են քննարկել այդ տարբերակը»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ մաքսային միությունը թույլ Է տալիս խուսափել «կոշտ» Brexit-ից՝ ԵՄ-ից առանց պայմանների մասին համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալուց, ինչպես նաեւ լուծել միջիռլանդական սահմանի խնդիրը:
«Բայց մաքսային միությունը Մեծ Բրիտանիայից կպահանջի ԵՄ-ի հետ ընդհանուր առեւտրական քաղաքականության իրականացում եւ, որպես հետեւանք, հանրակցության մաքսային սակագների կիրառում»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մարտի 29-ին երրորդ անգամ մերժել Է Brexit-ի վերաբերյալ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, որն առաջարկել Է վարչապետ Թերեզա Մեյը: Այժմ Բրիտանիան կա՛մ պետք Է գործողությունների նոր ծրագիր ներկայացնի Եվրամիությանը, կա՛մ ապրիլի 12-ին լքի ԵՄ-ն: Եթե բրիտանական կառավարությունը միությանն անդամակցության երկարատեւ հետաձգում խնդրի, երկրին հարկ կլինի մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին: Եվրահանձնաժողովը հայտարարել Է, որ հավանական Է համարում ապրիլի 12-ի «կոշտ» Brexit-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր

Search