Artsakhpress

Վերլուծական

Ադրբեջանա-ղարաբաղյան Ապրիլյան պատերազմի քաղաքական զսպման գործիքակազմը

1994թ. հրադադարի հաստատումից հետո աննախադեպ մակարդակով 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված և ապրիլի 5-ի օրվա երկրորդ կեսին հանդարտված ԼՂՀ դեմ սանձազերծված ռազմական գործողությունները Ադրբեջանի կողմից խնդիրը վերաթարմացնելու, 1994 թ. հաստատված status quo-ն իր օգտին փոխելու ձախողված փորձ էր:

Ադրբեջանա-ղարաբաղյան Ապրիլյան պատերազմի քաղաքական զսպման գործիքակազմը

Ադրբեջանա-ղարաբաղյան Ապրիլյան պատերազմի քաղաքական զսպման գործիքակազմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սրման հերթական մակարդակը դարձյալ ցուցադրեց հարցի հիմնախնդրայնությունը, տարածաշրջանային զարգացումների նկատմամբ ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ տարածաշրջանային խաղացողների հակակշռման ձգտումներն ու քայլերը:
Ապրիլյան ռազմական գործողություններին զուգընթաց ծավալվել էր միջազգային հանրության արձագանք, մասնավորապես՝ կողմերին ուղղված կոչերում շեշտվել են` միջազգային իրավունքով սահմանված պետությունների միջև հարաբերությունները կարգավորող սկզբունքները` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքին հավատարիմ մնալը, վեճերի խաղաղ կարգավորումը, պետությունների տարածքային ամբողջականության հարգումը : ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից ընդունված հիմնախնդրի կարգավորման ձևաչափում վերը նշված սկզբունքներին համահավասար ընդունվում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը:
Հատկանշական է, որ եթե առաջին երկու սկզբունքները գրեթե համաչափ նշանակություն և կիրառություն ունեցան, ապա միջազգային իրավունքի տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառվեց առավել զգուշավորությամբ, որովհետև հակամարտությունների կարգավորման գործում այն համեմատական-հարաբերական արտահայտման հնարավորություններ ունի: Ապրիլյան պատերազմին հաջորդած քաղաքական գործընթացներում միջազգային իրավունքի վերոնշյալ սկզբունքները հակամարտող կողմերի նկատմամբ տարբեր կիրառություն են ունեցել այն գործադրած պետությունների կողմից:
Միջազգային իրավունքի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների բաղադրիչները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շեշտադրումներում և  գործելակերպում ապրիլյան և հետապրիլյան քաղաքական գործընթացներում.
Ապրիլյան և հետապրիլյան քաղաքական-դիվանագիտական գործընթացներում ՌԴ պաշտոնական հայտարարություններում պաշտպանել էր ընդունված ձևաչափը շեշտադրելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները: Հատկանշական է, որ 2016 թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ էր Մոսկվայում ձեռք բերվել բանավոր պայմանավորվածություն` դադարեցնելու ռազմական գործողությունները եւ վերականգնելու հրադադարը՝ համաձայն 1994 թ. հրադադարի հաստատման մասին Եռակողմ համաձայնագրի: 2016 թվականի հունիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ռուսական նախաձեռնության արդյունք էր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը:
Հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ հանդես էր եկել թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և թե՛ առանձին դերակատարությամբ: Հատկանշական է, որ փոխգործակցության ետնախորքում Ռուսաստանն առաջ է մղում գերտերության հակակշռման մեխանիզմները: Ուստի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սրման նոր փուլը հերթական հարթակն էր ռուսական կողմի համար հակակշռման մեխանիզմներ կիրառելու մյուս համանախագահների՝ հատկապես ԱՄՆ համանախագահության նկատմամբ:
2016 թ. ԱՄՆ ներգրավվածությանը սիրիական ճգնաժամում և կենտրոնացումը նախապատրաստվող նախագահական ընտրություններին ծանրակշիռ նախապայմաններ էին համանախագահ երկրի համար բավարարվելու համանախագահության ներսում իր ստանձնած միջնորդական առաքելության գործառույթներով: ԱՄՆ կողմից արձագանքները, ուղղակի տեքստով արտահայտում էին կողմերին ուղղված կոչ հետևյալ շեշտադրումներով՝ զսպվածություն ցուցաբերում, հետագա սրացումից խուսափում և հավատարմություն հրադադարի ռեժիմի պահպանմանը, վերադարձ բանակցային սեղանի շուրջ , հակամարտության ռազմական լուծման բացառում: Այս տրամաբանությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԱՄՆ կողմից նախաձեռնվել էր 2016 թ. մայիսի 16-ի Վիեննայի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:
Հակամարտության կարգավորման այս փուլում ԱՄՆ դիրքորոշումը փաստորեն տարածվել էր նաև ՆԱՏՕ-ի դիրքորոշման վրա, ինչն արտահայտվել էր խաղաղ կարգավորման սկզբունքի շեշտադրմամբ: Հատկանշական է, որ մինչապրիլյան շրջանում ՆԱՏՕ-ի դիրքորոշումը հիմնախնդրի նկատմամբ տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառումից այն կողմ չէր անցնում:
2016 թ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լարվածության առաջին իսկ օրը Ֆրանսիան հանդես էր եկել խաղաղության կոչերով: Ֆրանսիայի նախագահ Ֆրասուա Օլանդը նշել էր, որ չկա այլընտրանք հակամարտության խաղաղ կարգավորմանը և վերահաստատել էր հակամարտության խաղաղ կարգավորմանը իր հավատարմությունը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ֆրանսիական կողմի դերակատարությունը և հիմնախնդրին տեղեկացվածության մակարդակը խիստ կարևորվում էր որպես համանախագահ երկիր: Ապրիլյան և հետապրիլյան քաղաքական զարգացումներում ֆրանսիական կողմի դիրքորոշման հիմնական շեշտադրումներն արված էր ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքներին:
Տարածքային ամբողջականության սկզբունքի շեշտումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմերին ուղղված հայտարարություններում.
Հակամարտության սրման նոր փուլում Թուրքիայի դիրքորոշումն առանձնացավ ակտիվությամբ և միջնորդության անուղղակի կոչերով՝ պայմանավորված 2015-2016 թթ. ռուս-թուրքական լարված միջազգային հարաբերություններով, ենթատեքստում ենթադրելով ինչպես Ադրբեջանին սատարելու, այնպես էլ Ռուսաստանին հակակշիռ գործողություններ: Հակամարտության սրումը թուրքական կողմը դիտեց մի կողմից որպես տարածաշրջանային դերակատարության վերաթարմացման միջոց, մյուս կողմից սիրիական ճգնաժամում իր բացասական կերպարը վերացնելու նպատակ:
Թուրքական կողմի դիրքորոշումն առանձնացավ Ադրբեջանին սատարելու շեշտադրումներով, որն արտահայտվեց մի շարք հայտարարություններով և մեղադրանքներով ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: Հատկանշական է, որ թե՛ Ապրիլյան պատերազմում և թե՛ դրան նախորդած և հաջորդած գործընթացներում Թուրքիայի դիրքորոշումը հաստատուն չէր՝ պայմանավորված նրա արտաքին քաղաքական առաջնահերթություններով:
Ապրիլյան պատերազմի առաջին արձագանքների շարքում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր Բելառուսի Հանրապետության արձագանքը, որը հանդես էր եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին` համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, առաջնահերթելով՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ համապատասխան որոշումները: Բելառուսի Հանրապետության դիրքորոշումը բացատրելի է Ադրբեջանի հետ քաղաքական-տնտեսական ամուր կապերով:
Ադրբեջանին սատարող կոչերում պետք է ընդգծել նաև ուկրաինական արձագանքը՝ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Արձագանքը տվյալ դեպքում պայմանավորված էր նաև ռուս-ուկրաինական լարված հարաբերություններով և ուկրաինական կողմի՝ ռուսական կողմին ուղղված տարածքային ամբողջականության խախտման ուղերձ-մեղադրականով:
Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման փաստը շեշտվել էր նաև Պակիստանի դիրքորոշման մեջ:
Հակամարտող կողմերի գործելակերպը հակամարտության զսպման վերոնշյալ մեխանիզմների նկատմամբ.
  • Ադրբեջանի միանգամայն ակնհայտ նախահարձակության դեպքում առկա էր ադրբեջանական կողմի որպես հակամարտող պետության ուժի կիրառման պատասխանատվությունից հրաժարվելու փորձ ՝ Ադրբեջանը սանձազերծելով պատերազմ խախտել էր 1994 թ. հրադադարի մասին Եռակողմ համաձայնագիրը, իսկ 2016 թ. ապրիլի 11-ին ԵԱՀԿ-ում իր Մշտական ներկայացուցչությանն ուղղված դիմումով հայկական կողմի վրա էր բարդվել ռազմական գործողություններ սկսելու պատասխանատվությունը՝ միաժամանակ նաև շեշտադրվել, որ դրանով իր ուժը կորցնում է 1994 թ. հրադադարի մասին Համաձայնագիրը, հետևաբար կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի համար հիմք պետք է ընդունվի 2016 թ. ապրիլի 5-ին ընդունված երկկողմ բանավոր համաձայնությունը:
  • Հետապրիլյան քաղաքական իրողություններում ադրբեջանական կողմի դիրքորոշման հիմնաքարը Վիեննայի պայմանավորվածություններից հետ կանգնելն էր և այդ առիթով ծավալած դիվանագիտական խուսանավման քաղաքականությունը: Վիեննայի հանդիպումը վերջ էր դրել ապրիլյան պատերազմից հետո 1994 թ. հրադադարի հաստատման Եռակողմ համաձայնագրերից հեռանալու և պատերազմից հետո ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը հիմք ընդունելու ադրբեջանական կողմի քայլերին:
  • 2016-2017 թթ. ընթացքում ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին ուղղված ադրբեջանական դիմումների էությունն արտահայտում էր հակամարտ կողմի կարծրացած սկզբունքները: Մասնավորապես՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող մեխանիզմների վերջնականացման հարցում Ադրբեջանը առաջ էր քաշել հայկական ուժերի դուրս բերման հարցը որպես նախապայման: Ադրբեջանը հետ էր կանգնել զորքերի շփման գծում ԵԱՀԿ դիտորդների տեղակայման պայմանից՝ պատճառաբանելով, որ նախքան հայկական զինված ուժերի դուրսբերումը դա կարող է նպաստել ստատուս-քվոյի ամրապնդմանը և հակամարտության ձգձգմանը: Փաստորեն, Ադրբեջանն իր նախապայմանները չկատարելու պատճառները արհեստականորեն պայմանավորել էր հայկական կողմի գործելակերպով:
  • Ադրբեջանի այս քայլերն կանխվեցին հայկական կողմի ջանքերի շնորհիվ, որոնց արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում շրջանառեցին համապատասխան հայտարարագրեր, որոնցում շեշտվում էր, 1994-1995 թթ. հրադադարի Եռակողմ համաձայնագրերի անժամկետայնությունը և պարտադրանքն ուղղված կողմերին՝ խստորեն հարգելու դրանք:
  • Հայկական կողմը գնահատելով ստեղծված իրավիճակում ադրբեջանական ուղերձների վտանգի մակարդակը հակաքայլեր էր ձեռնարկել: ՀՀ արտգործնախարարության հայտարարության մեջ խստորեն դատապարտվում էր 1994թ. մայիսին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև զինադադարի մասին անժամկետ Եռակողմ համաձայնագիրը կասկածի տակ դնելու Ադրբեջանի ապարդյուն փորձերը, ինչը վտանգավոր քայլ էր և սպառնում է առավել ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ ԱԳՆ կողմից շեշտվել էր, որ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ագրեսիվ ռազմական գործողությունների սանձազերծումը ոչ թե հանգեցնում է զինադադարի համաձայնագրի գործողության դադարեցմանը, այլ բերում է համաձայնագիրը խախտող կողմի պատասխանատվությանը:
  • Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական գործողությունները, խստորեն դատապարտվել էին նաև ԼՂՀ ԱԳՆ կողմից, իսկ 2016 թ. ապրիլի 11-ին ԼՂՀ և ՀՀ 520 հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են Եվրոպական խորհրդարան:
  • Հատկանշական է, որ հայկական կողմի գործելակերպը որևէ կերպ չէր հակասում ինչպես նախկինում, այնպես էլ հակամարտության սրման նոր փուլին հետևած քաղաքական-դիվանագիտական գործիքակազմին: Հայկական կողմի այս գործելակերպն ապացուցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված ձևաչափերին հավատարմության փաստը:
  • Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գործընթացները հակամարտության խաղաղ կարգավորման նախապայմանը տեղափոխեցին քաղաքական-տեխնիկական դաշտ, ինչն ադրբեջանական կողմի հետագայում ձեռնարկած հակաքայլերի արդյունքում խոսույթի մակարդակից կիրառական մակարդակ չտեղափոխվեց և ծառայեց որպես հակամարտող կողմերի բանակցելու եզր և բևեռացումը մեղմելու հնարավորություն:
Ամփոփիչ նկատառումներ.
  • 1994 թվականի հրադադարի հաստատումից հետո Ապրիլյան պատերազմը աննախադեպ լարվածության դրսևորում էր, հետևաբար՝ առաջնային տեղը տրվեց խաղաղաշինական մեխանիզմներին: Ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը Ապրիլյան պատերազմի և հետապրիլյան քաղաքական զարգացումների համատեքստում դիտվել է որպես հրատապ խնդիր հակամարտության լարվածության հետագա մակարդակը կանխելու կամ նվազեցնելու առումով:
  • Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության սկզբունքին, ապա այս դիրքորոշումը բարձրաձայնեցին Ադրբեջանին սատարող պետությունները, ինչը ևս պատահական չէր, քանի որ միջազգային իրավունքի այս սկզբունքը, որը համահավասար հարթակում է մյուս հիմնարար սկզբունքներին, ադրբեջանական կողմը յուրացրել է՝ տարածքային ամբողջականության խախտումն ուղիղ համեմատականով նույնացնելով այսպես կոչված՝ «1991-1994 թթ. ՀՀ կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքային կորուստների հետ»: Ադրբեջանը տարածքային ամբողջականության խախտման դեպք ունի հենց Արցախի Հանրապետության և ՀՀ նկատմամբ՝ կապված տարածքային բռնազավթումների փաստի հետ: Տարածքային ամբողջականության հարցում վիճելի հարցերը պատճառ են, որ այն առավել զգուշավոր կիրառություն գտներ, չնայած այն հանգամանքին, որ կարգավորման ընդունված սկզբունքային համակարգում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները հավասար են և չեն դիտարկվում մեկը մյուսի նկատմամբ գերակայության ձևաչափում:
  • Ապրիլյան և հետապրիլյան քաղաքական գործընթացները հրատապության հերթական մակարդակն են հաղորդել կարգավորման գործընթացում առկա իրավիճակին և յուրօրինակ հրամայական են  ապահովելու Արցախի Հանրապետության վերադարձը բանակցային սեղան:
  • 2016 թ. ապրիլյան և հետապրիլյան իրողություններում աննախադեպ կերպով սկսել էր քննարկվել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը, ինչն ադրբեջանական կողմի դիվանագիտական լուրջ կորուստը պետք է համարել: ՀՀ կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հարցի քննարկումը Ապրիլյան պատերազմի օրերին բավարար ուղերձ էր միջազգային հանրությանը, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության, ինչպես նաև նրա ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
Պատմական գիտություների թեկնածու, դոցենտ, Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս  Նելլի Բաղդասարյան
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գիտաճյուղի ղեկավար
Հոդվածը զեկուցվել է միջազգային գիտաժողովում, մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://artsakhlib.am/wp-content/uploads/2018/05/Baghdasaryan-Nelly-Aprilyan-paterazm.pdf

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search