Artsakhpress

Քաղաքական

ԼՂ հարցով բանակցություններին Արցախի մասնակցության համար լուրջ փաստարկներ կան, բայց պետք է լինել նաև հետևողական. Արցախի պատգամավոր

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը դրական էր: Այն ուներ ճանաչողական, մոտեցումներին ծանոթանալու բնույթ:

ԼՂ հարցով բանակցություններին Արցախի մասնակցության համար լուրջ փաստարկներ կան, բայց պետք է լինել նաև հետևողական. Արցախի պատգամավոր

ԼՂ հարցով բանակցություններին Արցախի մասնակցության համար լուրջ փաստարկներ կան, բայց պետք է լինել նաև հետևողական. Արցախի պատգամավոր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Գրիգորի Կասպարյանը:

«Շատ լավ է, որ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են, որովհետև գործընթացը կանգ էր առել, այն վերսկսվեց»,- ասել է Կասպարյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ դիրքորոշմանը, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, պատգամավորն ասել է, որ հարցը դրված է, բայց Ադրբեջանը դրան չի համաձայնի:
«Ամեն դեպքում, օրերից մի օր Արցախը դառնալու է բանակցությունների մաս: Առանց դրա չի լինի: Ղարաբաղի հարցը կլուծվի Ղարաբաղի մասնակցության պարագայում: Կարծում եմ, որ պարոն Փաշինյանը Վիեննա մեկնելիս գիտեր, որ Բաքուն այս փուլում դրան չի համաձայնի, բայց ամեն դեպքում հարցը պետք է բարձրացվեր»,- նշել է Գրիգորի Կասպարյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը համակերպվելու է Ղարաբաղի մասնակցությանը: Հարցին՝ հայկական կողմն ունի՞ Ադրբեջանին համոզելու լուրջ փաստարկներ, Կասպարյանն ասել է, որ փաստարկներ կան, բայց դրանից բացի պետք է լինել նաև հետևողական, շարունակել պնդել օրակարգը արդյունքի հասնելու համար:
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը, որտեղ խոսվում է հումանիտար ծրագրեր իրականացնելու մասին` Գ. Կասպարյանն ասել է, որ խոսքը, ամենայն հավանականությամբ,  գերիների փոխանակման մասին է, կամ ինչպես վարչապետն ասաց՝ գերիների հարազատների փոխադարձ այցելությունների:
«Նման դեպք եղել է: Եթե հիշում եք՝ հայկական կողմը թույլ էր տվել, որ ադրբեջանցիները գան, այցելեն իրենց բարեկամների գերեզմաններին: Այնպես որ, կարծում եմ, որ սա հնարավոր է, ու սա կլինի մեծ նվաճում թե՛ մեզ համար, թե՛ իրենց համար»,- ասել է նա:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search