Artsakhpress

Տնտեսական

Հայաստանի բանկային համակարգը մրցունակ է նաեւ ԵԱՏՄ-ում

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին» համաձայնագրին՝ ընդգրկվելով ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում։

Հայաստանի բանկային համակարգը մրցունակ է նաեւ ԵԱՏՄ-ում

Հայաստանի բանկային համակարգը մրցունակ է նաեւ ԵԱՏՄ-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային հարցերի եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ այս համաձայնագիրն առավելապես համարում է քաղաքական փաստաթուղթ, որով արձանագրվում են Չինաստանի հետ մեր հետագա գործունեության ուղիները՝ բնականաբար իր մեջ ունենալով նաեւ տնտեսական բնույթի բաղադրիչներ։ «Եթե ԵԱՏՄ—Իրան համաձայնագրով մեզ համար բացվում է 70 միլիոնանոց, ապա Չինաստանի մասով՝ արդեն 2 միլիարդանոց շուկան։ Բնականաբար, այդ երկու երկրներից էլ մենք ավելի շատ ներկրում ենք, քան արտահանում՝ ելնելով մեր տնտեսության կառուցվածքից, բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով այնպիսի տեղ է գտնվում, որ, որպես ԵԱՏՄ երկիր, Իրանի հետ միակ ցամաքային սահման ունեցողն է, իսկ Չինաստանի դեպքում այդ երկիրը դեպի Եվրոպա արտահանման որոշակի հետաքրքրություններ ունի։ Հայաստանը կարող է հանդիսանալ այն հատման կետը, որի միջոցով Չինաստանից կգործի նախկին Մետաքսի ճանապարհը»,–ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ մի քանի ամիս առաջ Չինաստանից Ռուսաստանով դեպի Մեծ Բրիտանիա՝ Լոնդոն էր ուղեւորվել առաջին գնացքը։

Փամբուխչյանի համար համաձայնագրի կարեւորությունը այն է, որ կարող է նպաստել Չինաստանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ օդային կապի հաստատմանը։ Այդ հարցը առավել հրամայական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր կարգոները բավականին ծավալուն են եւ կարելի է ապրանք բերել եւ պահեստավորել։ «Հայաստանը շահած պետք է դուրս գա նաեւ բոլոր այն երկրների հետ, որոնք առնչություն ունեն ԵԱՏՄ երկրների հետ, նաեւ տարածաշրջանային երկրներ են»,-ընդգծեց նա։ Տնտեսական համաձայնագրի խորացման մյուս արդյունքն այն կլինի, որ Հայաստան կներկրվի այնպիսի հումք, որը պայմաններ կապահովի այստեղ արտադրանք ստեղծելու համար։
Այն մտահոգությունները, թե տեղական շուկան կարող է տուժել, եթե մեծ տնտեսություն ունեցող երկրները մուտք գործեն, պատգամավորը նշեց, որ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա պիտի փակվենք աշխարհի առջեւ։ «Հայաստանը 3 միլիոնանոց երկիր է, եւ գրեթե բոլոր այն երկրները, որոնց հետ առնչվում ենք եւ հիմնականում մեզ գործընկեր պետություններ են, բոլորը թե՛ տարածքով, թե՛ բնակչությամբ գերազանցում են մեզ։ Մենք ոչ թե պիտի փակվենք, այլ բաց լինենք եւ առավելագույնս օգտվենք այդ տարածությունից»,-ասաց նա՝ շեշտելով, որ օրենսդրական ճիշտ կարգավորումների, տեղական արտադրողին, բիզնեսին որոշակի առավելություններ տալու եւ հարկային դաշտի կարգավորումների պարագայում մեր երկիրը կարող է առավելագույնս օգտվել ստեղծված հնարավորություններից։
Անդրադառնալով գրավատների եւ փոխանակման կետերի շուրջ ստեղծված իրավիճակին՝ պատգամավորը կարծիք հայտնեց, որ այս բնագավառը ժամանակի ընթացքում էվոլյուցիոն ճանապարհով զարգացել է, եւ այսօր խնդիր է դրված միջավայրն ավելի մրցունակ եւ թափանցիկ դարձնել։ Նա հիշեցրեց, որ նախկինում տարադրամի փոխանակումը տեղի էր ունենում շուկաներում եւ ուրիշ այլ վայրերում, հետագայում ֆինանսատնտեսական բնագավառում զարգացում եղավ, եւ արդեն այսօր արգելված է պատահական վայրերում զբաղվել տարադրամի առքուվաճառքով։ Արդյունքում ստեղծվեցին տարադրամի փոխանակման կետերը, որոնք լիցենզավորվեցին եւ սկսեցին ծառայություններ մատուցել։ Դրան զուգահեռ զարգացավ բանկային համակարգը, որը որակի առումով ավելի լայն եւ լավ հնարավորությունն է ընձեռում հաճախորդին։ Իսկ գրավատների եւ փոխանակման կետերի հետ կապված կարգավորումները միտված են ավելի կայունացնելու եւ զարգացնելու այս համակարգը։

Փամբուխչյանը, երկար տարիներ աշխատելով բանկային համակարգում, փաստում է, որ Հայաստանի ամենակայացած համակարգերից մեկը բանկայինն է, որը նույնիսկ ֆինանսատնտեսական ճգնաժամերի ժամանակ առավելագույնս կայուն դրսեւորեց իրեն։ Այդ առումով Հայաստանի բանկային համակարգը մրցունակ կարող է լինել նաեւ ԵԱՏՄ տարածքում։ «Կենտրոնական բանկի փոխնախագահը նշեց, որ մենք ունենք ժամանակակից որոշակի լուծումներ, որոնք փոխանակվում են փորձով ԵԱՏՄ երկրների հետ, եւ չկան այնպիսի լուծումներ եւ մեթոդներ, որոնք կիրառվում են ԵԱՏՄ-ում, իսկ մեզ մոտ չեն կիրառվում։ Այդ առումով մենք ամբողջությամբ մրցունակ ենք, մրցունակ է նաեւ մեր բանկերի կանոնադրական կապիտալի չափը»,-ամփոփեց պատգամավորը։

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search