Artsakhpress

Վերլուծական

Հայաստանի ղեկավարները խիստ կեցվածք են ընդունում Միացյալ Նահանգների և Ադրբեջանի դեմ. Սասունյան

Թվում էր, թե այս շաբաթ Հայաստանի արտաքին քաղաքականության ամենանշանակալից զարգացումը պետք է լիներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած առաջին բանակցային հանդիպումը Արցախյան հակամարտության շուրջ:

Հայաստանի ղեկավարները խիստ կեցվածք են ընդունում Միացյալ Նահանգների և Ադրբեջանի դեմ. Սասունյան

Հայաստանի ղեկավարները խիստ կեցվածք են ընդունում Միացյալ Նահանգների և Ադրբեջանի դեմ. Սասունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սակայն, քանի որ այս բանակցություններում բեկում չգրանցվեց, մեր ուշադրությունը կենտրոնացնենք այլ կարևոր հարցերի վրա:
2019 թ. մարտի 28-ին, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատության ենթարկեց Միացյալ Նահանգների կառավարության արձագանքի բացակայությունը անցյալ տարվա ժողովրդավարական փոփոխությունների վերաբերյալ, որոնց կնքել են «Թավշյա հեղափոխություն» անվամբ:
Մեկ տարվա ընթացքում Փաշինյանն առաջին անգամ է, որ նման կոշտ լեզվով է խոսում Միացյալ Նահանգները հիշատակելիս։ «Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ վաղուց հանդես են գալիս որպես ժողովրդավարության ամենաջերմեռանդ պաշտպան ամբողջ աշխարհում»,  հայտարարեց Փաշինյանը։ «Ուզում եմ Ձեզ և բոլորիս հարց տալ. իսկ Միացյալ Նահանգներն ինչպե՞ս արձագանքեց Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, որոնք …. էությամբ ու բովանդակությամբ ժողովրդավարական փոփոխություններ էին ու որևէ մեկը սրանում չի կարող կասկածել: Ես, օրինակ, ԱՄՆ ներկայացուցիչներին էլ եմ ասել՝ համարում եմ, որ իրենք գործնականում զրո արձագանք են տվել, ինչո՞ւ»:
Այնուհետև Փաշինյանը շարունակեց պաշտպանել Հայաստանի անկախ քաղաքական գիծը՝ անտեսելով հզոր պետությունների կողմից Երևանի վրա գործադրված ճնշումները: «Երբ մենք ասում ենք, որ մեզ համար կարևորը մեր երկրի ինքնիշխանությունն է՝ մենք նկատի չունենք, որ կախվածությունը Ա կետից [Ռուսաստան] պետք է փոխարինենք Բ կետից [Միացյալ Նահանգներ]  կախվածությամբ: Մենք ինքնիշխանությանը շատ լուրջ ենք վերաբերվում և ես ձեզ ուզում եմ հավաստիացնել.... որ կառավարությունը նախանձախնդիր է մեր երկրի ու ժողովրդի ինքնիշխանության պաշտպանության հարցում բոլոր ուղղություններով»:
Նախագահ Թրամփի վարչակազմը մինչ օրս միայն խոսքերով է աջակցել Հայաստանում տեղի ունեցած դրամատիկ և խաղաղ փոփոխություններին: Անցյալ տարվա սեպտեմբերին Թրամփը շնորհավորական ուղերձ հղեց Փաշինյանին՝ բարձր գնահատելով «Թավշյա հեղափոխությունը» և պատրաստակամություն հայտնելով օգնել նոր կառավարությանը՝ իրականացնելու լայնածավալ բարեփոխումներ: Նմանապես, պետքարտուղար Մայք Պոմպեոն ողջունեց Հայաստանում տեղի ունեցած «ուշագրավ փոփոխությունները»: Սակայն այդ գեղեցիկ խոսքերը մնացել են թղթի վրա: Հայաստանին օգնելու համար որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել: Դա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ Թրամփի վարչակազմը անհոգ է օտարերկրյա պետություններում ժողովրդավարական զարգացումների մասին, ինչպես նաև Թրամփի՝ իր սեփական եսի ու անձնական շահերի վրա կենտրոնացած լինելու պատճառով ...
Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը շատ դրական զարգացում է Հայաստանի արտաքին քաղաքականության համար և կտրուկ շրջադարձ Հայաստանի նախորդ ղեկավարների դիրքորոշումից: Առայժմ Հայաստանի վրա ճնշումների մեծ մասը գալիս էր Ռուսաստանից: Սա անխուսափելի փաստ է`հաշվի առնելով Հայաստանի տնտեսական, քաղաքական և ռազմական կախվածությունը Ռուսաստանից: Նոր զարգացումն այն է, որ Հայաստանի ղեկավարները այլևս չեն ցանկանում կուրորեն ենթարկվել Ռուսաստանի ցանկություններին և հրամաններին՝ ոտնահարելով երկրի ինքնիշխանությունը: Երբ Հայաստանի շահերը հարցականի տակ էին՝ Փաշինյանը չխուսափեց ոչ Եվրամիությանը քննադատելուց, ոչ Հայաստանի ինքնիշխանության վերահաստատումից՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած քննարկումներում:
Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է սիրաշահել Հայաստանին, ապա պետք է «բլիթ» առաջարկի՝ «մտրակի» փոխարեն: Ինչպես ասում են՝ «կարող ես ավելի շատ ճանճ բռնել մեղրով, քան քացախով»...
Անցյալ շաբաթվա երկրորդ ապշեցուցիչ նորությունը Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն էր Միացյալ Նահանգներ կատարած նրա այցի ընթացքում: «Որպես պաշտպանության նախարար ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը ես այսօր վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», հայտարարեց  Տոնոյանը Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: «Մենք խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք», հայտարարեց Տոնոյանը: «Ոչ մի բան չի զիջվելու»:
Թեև ոմանք կարող են Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքերը մեկնաբանել որպես ռազմատենչ, սակայն իրականում Տոնոյանը նույն կերպ արձագանքում է Ալիևի տարիներ շարունակ հնչող հազարավոր սպառնալիքներին՝ Մեղրին և նույնիսկ Հայաստանի մայրաքաղաք Երևանը գրավելու մասին: Ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարները խոսեն ուժի դիրքերից, ոչ թե թուլության:
Ակնհայտ է, որ Ալիևը պատրաստ չէ պատերազմի, հակառակ դեպքում, նա արդեն հարձակվել էր: Պետք չէ լուրջ ընդունել նրա սպառնալիքները: Անհրաժեշտ է նրան լռեցնել հակադարձ սպառնալիքների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նախահարձակումների...
Հայաստանի պաշտպանության նախարարը հստակ ուղերձներ է հղում Ադրբեջանի նախագահին, որպեսզի հիմար նախաձեռնության չտրվի: Հակառակ դեպքում, նրա խողովակաշարերը և նավթահորերը հարձակման կենթարկվեն՝ կործանելով երկրի տնտեսությունը և տապալելով նրա վարչակարգը: Նշանակալից է, որ Հայաստանի պաշտպանության նախարարը նման հզոր ուղերձ է հղում Ադրբեջանին, գտնվելով Միացյալ Նահանգների հողի վրա...
Հարութ Սասունյան՝ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search