Artsakhpress

Հասարակական

Գարեգին Բ-ն Համայն Ռուսիո պատրիարքին խնդրել է միջնորդել Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում

Մոսկվայում Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, նախօրեին տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հանդիպումը:

Գարեգին Բ-ն Համայն Ռուսիո պատրիարքին խնդրել է միջնորդել Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում

Գարեգին Բ-ն Համայն Ռուսիո պատրիարքին խնդրել է միջնորդել Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում մասնավորապես ասել է.

«Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Եղբայրական ջերմ սիրով և առ Աստված աղոթքով ողջունում և կրկին շնորհավորում ենք Ձեզ` Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքական գահին Ձեր ընտրության 10-ամյակի առիթով: Ուրախ ենք վերստին գտնվելու Մոսկվայում և հանդիպելու Ձեզ` փոխանցելու քաջառողջ արևշատության և երկար ու արդյունաշատ գահակալության մեր եղբայրական բարեմաղթանքները: Մեր սրտագին աղոթքն է, որ Բարձրյալն Աստված Իր օրհնության ու խնամքի ներքո պահի Ձեզ, Ռուս Եկեղեցու հոգևորականաց ողջ դասին ու ռուս հավատավոր եղբայր ժողովրդին: Ուրախալի է տեսնել նաև, որ ՌԴ իշխանությանց և Ռուս Ուղղափառ եկեղեցու միջև հաստատված հարաբերությունները արգասավորվում են բարի արդյունքներով՝ ի նպաստ Ռուսիո հավատավոր ժողովրդի հոգևոր-եկեղեցական, հասարակական կյանքի առաջընթացի և պայծառության: Ձեր հովվապետության տարիներին Աստծո ողորմությամբ նշանակալի ձեռքբերումներ ու իրագործումներ են արձանագրվել քարոզչական առաքելության, կրթական, սոցիալական, եկեղեցաշինության և այլ բազում ոլորտներում: Ձերդ Սրբության առաքելության մեջ առաջնային տեղ են գրավում նաև Ձեր ջանքերը՝ հանուն ազգերի, Եկեղեցիների ու կրոնների միջև հարաբերությունների ու գործակցության զորացման:

Ցանկանում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել նաև մեկ դեպք: Վերջերս Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտվեց  դեռևս ամռանը չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, ով ունի հոգեկան խնդիրներ: Դատական այդ որոշումը կայացվեց մարդու իրավունքների բացահայտ խախտմամբ: Այս հարցում, նկատի ունենալով հոգևոր պետերիս նախորդիվ ունեցած փորձառությունը, դիմում ենք Ձերդ Սրբության միջնորդությանը Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանությանց առջև` միջազգային պարտավորությունների պահպանումով երիտասարդին վերադարձնելու իր ընտանիք:

Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Վերստին, սիրո և եղբայրության ողջույնով, մաղթում ենք Ձերդ Սրբությանը մեր Տիրոջ զորակցությունն ու առատ շնորհները, որպեսզի շարունակեք իմաստնաբար առաջնորդել Ձեր հավատացյալ հոտը` ի պայծառություն Ռուս Ուղղափառ Եկեղեցու և ի հոգևոր մխիթարություն համայն հավատացյալ Ձեր ժողովրդի»:

Իր հերթին Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքը, շնորհակալություն հայտնելով իր գահակալության 10-ամյակի կապակցությամբ Վեհափառ Հայրապետի կողմից հղված շնորհավորական ուղերձի և բարեմաղթանքների համար, գոհունակություն է հայտնելց, որ անցնող տասը տարիների ընթացքում Հայ Առաքելական  և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների հարաբերությունները հատկանշվել են եղբայրական սիրով և ջերմությամբ:  Իր խոսքում Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը անդրադարձ կատարեց Ռուսաստանում Հայոց թեմի աշխույժ գործունեությանը և ակտիվ  ներգրավվածությանը երկու Եկեղեցիների կապերի զորացման գործում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվության ներքո գտնվող համայնքի հոգևոր կյանքին:

Հավարտ հանդիպման երկու հովվապետերը գոհունակությամբ հաստատել են երկու ժողովուրդների և եկեղեցիների միջև զարգացող փոխգործակցությունը և համագործակցությունը` միջեկեղեցական և միջազգային ամենատարբեր հարթակներում կրոնական-հասարակական հիմնախնդիրներին ընդառաջ:


     

Քաղաքական

Տնտեսական

Էլեկտրոնային հարկային հաշիվների ծրագիրը գործում է առցանց ռեժիմում. Արթուր Հարությունյան

«Հարկային հաշիվների դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման կարգերը և ոչ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման դեպքերը սահմանելու մասին» ԱՀ կառավարության ընդունած որոշման նախագծով սահմանվում են էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների լրացման նպատակով կիրառվող համակարգչային ծրագրերի աշխատանքի հիմնական սկզբունքները, էլեկտրոնային հարկային հաշիվների վավերացման և հարկային մարմնի էլեկտրոնային հարկային հաշիվների համակարգ՝ ծրագրային միջոցներով տեղեկատվություն ներկայացնելու կարգերը, ինչպես նաև կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով հարկային հաշիվ դուրս գրելու անհնարինության դեպքում հարկ վճարողի կողմից իրականացվելիք գործողությունները:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Search