Artsakhpress

Հասարակական

Արցախի երիտասարդները հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ «Ննջեցեք խաղաղությամբ. ձեր գործը շարունակում ենք» ծրագրի շրջանակներում այսօր Արցախի մի խումբ ուսանողներ և հասարակական կազմակերպության անդամներ այցելել են 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հայորդիների գերեզմաններ, ծաղիկներ խոնարհել՝ իրենց հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին:

Արցախի երիտասարդները հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Արցախի  երիտասարդները  հարգանքի  տուրք  են  մատուցել     ապրիլյան  քառօրյա   պատերազմի   զոհերի  հիշատակին (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ստեփանակերտի  Վերածննդի   հրապարակից     ծրագրի  մասնակիցների  մի  մասը   ոտքով  շարժվել  է  դեպի   քաղաքային   հուշահամալիր, իսկ  մյուսները՝  գերեզմաններ:
 
«Արցախպրես»-ի   թղթակցի  հետ  զրույցում  ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի  և  զբոսաշրջության  փոխնախարար   Գայանե  Գրիգորյանն  ասել է, որ   արդեն   երրորդ  տարին  է,   ինչ  իրենք  կազմակերպում  են  «Ննջեցեք խաղաղությամբ. ձեր գործը շարունակում ենք»  ծրագիրը:
Խոսելով   ծրագրի    նպատակների  մասին՝  նա  նշել  է, որ  մերօրյա երիտասարդությունը,   այցելելով  հայրենիքի   պաշտպանության  համար  նահատակվածների  գերեզմաններ,  ևս  մեկ  անգամ    հաստատում  են,  որ   իրենք պատրաստակամ  են  շարունակելու  նրանց՝   հայրենյաց   պաշտպանների  կիսատ  թողած   սրբազան  գործը:
«Այս միջոցառումը նաև դաստիարակչական  նշանակություն  ունի, ինչպես  նաև բարձրացնելու   երիտասարդների    հայրենասիրական  ոգին  և  համախմբելու  մի  գաղափարի  շուրջ: Արցախցի  երիտասարդներն  այս  ծրագիրն իրականացնում են ոչ միայն  Ստեփանակերտում, այլև Արցախի և Հայաստանի    հանրապետությունների  այն   վայրերում, որտեղ  ունեցել  ենք  ապրիլյան  քառօրյա   պատերազմի  զոհեր»,-մասնավորապես  ասել  է  փոխնախարարը:  
 
Ծրագրին  մասնկից   Հայ   Հեղափոխական  Դաշնակցության   Արցախի   երիտասարդական  միության  վարչության անդամ  Գեղանուշ  Սարգսյանն  ասել է, որ   նման  միջոցառումների  կազմակերպումը    շատ  կարևոր է, մասնավորապես,    երիտասարդության   համար:
«Մենք  այս  կերպ  ևս   փորձում   ենք  մեր  հարգանքի  տուրքը  մատուցել  նրանց  վառ  հիշատակին,  և  հույս  ներշնչել    նրանց  հարազատների  մոտ՝  ցույց  տալով   որ  իրենք  մենակ  չեն»,-նշել  է  մեր  զրուցակիցը:
Գ. Սարգսյանի խոսքով՝ յուրաքանչյուր արցախցի պետք է  դաստիարակված  լինի  ռազմահայրենասիրական  ոգով և     յուրաքանչյուր  ոք  էլ   պիտի  գիտակցի, որ    երկրի  ապագան     նաև   իրենից  է  կախված:
Մեզ   հետ  զրույցում   զոհվածների   հարազատները  շնորհակալություն են  հայտնել  միջոցառման  նախաձեռնողներին  և   խոստովանել, որ  նման  վերաբերմունքը  սփոփանք  է  իրենց     համար: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search