Artsakhpress

Քաղաքական

Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել Արցախում «ԿոնԻՖԱ» ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման աշխատանքների հետ կապված

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Արցախում «ԿոնԻՖԱ» 2019 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման ընթացիկ նախապատրաստական աշխատանքներին:

Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել Արցախում «ԿոնԻՖԱ» ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման աշխատանքների հետ կապված

Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել Արցախում «ԿոնԻՖԱ» ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման աշխատանքների հետ կապված
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԻնչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը կարեւորել է նման միջոցառման անցկացումը մեր հանրապետությունում, ընդգծել այն բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը եւ համապատասխան հանձնարարականներ տվել առաջնության նախապատրաստման, կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովին, շահագրգիռ մարմիններին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար, կառավարական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search