Artsakhpress

Վերլուծական

Ադրբեջանի ռազմավարության ձախողումը. ամփոփելով ապրիլյան մարտերի արդյունքները

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ձեռնարկեց հարձակողական գործողություններ` կիրառելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

Ադրբեջանի ռազմավարության ձախողումը. ամփոփելով ապրիլյան մարտերի արդյունքները

Ադրբեջանի ռազմավարության ձախողումը. ամփոփելով ապրիլյան մարտերի արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱդրբեջանը նպատակ ուներ «կայծակնային հարձակողական գործողությունների» միջոցով լուծել ռազմավարական խնդիրներ: Չնայած Արցախի հյուսիսային և հարավային ուղղություններով Ադրբեջանի բանակին հաջողվեց գրավել մի քանի մարտական դիրք, սակայն այն չկարողացավ կատարել իր առջև դրված ռազմավարական խնդիրը: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00, Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետերի միջև ձեռք բերվեց կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածություն, սակայն դրանից հետո էլ ադրբեջանական կողմը շարունակեց խախտել հրադադարի պայմանավորվածությունը: Մասնավորապես ապրիլի 14-ին Ադրբեջանի զինուժը ձեռնարկեց դիվերսիայի փորձ, ապրիլի վերջին այդ երկրի զինուժը հրետակոծեց հայկական դիրքերը և Արցախի որոշ բնակավայրեր:
***
Արցախի ՊՆ կայքը 2016թ. ապրիլի 2-ին՝ ժամը 8:18-ին, հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով Ադրբեջանի բանակը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի և նշանակության զենքերից գնդակոծեց և հրետակոծեց ոչ միայն Արցախի ՊԲ զորամասերը, դիրքերը, ռազմական նշանակության օբյեկտները, այլև բնակավայրերը: Հատկանշական է, որ հենց մարտական գործողությունների առաջին օրը Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանի ուղղությամբ՝ Ներքին Ճարտարում, հրետակոծության արդյունքում զոհվեց Մարտունու շրջանի Հերհեր գյուղից (39°42'13.51, 46°57'48.73) 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը:
Ադրբեջանի ԶՈւ-ն, հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հարձակվելով, ըստ էության, փորձում էր շեղել հայկական ուժերին՝ կարծելով, որ կենտրոնական շրջաններից Արցախի ՊԲ ուժերը կտեղափոխվեն հյուսիս և հարավ՝ դրանով իսկ թուլացնելով կենտրոնական ուղղությունների պաշտպանունակությունը: Իսկ հավանական ծրագրի հաջողության դեպքում ադրբեջանական զորքերը, համալրվելով ավելի մեծ ուժերով, սրընթաց կշարժվեին Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ:
Նույն օրը՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի և ՊՆ Զ. Հասանովի գլխավորությամբ անցկացվել է նախագահին կից անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում Զ. Հասանովը, զեկուցելով իրավիճակը, մասնավորապես նշել է. «…. Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հետախուզական խմբերը երեք ուղղությամբ պլանավորված միջոցառումներ են իրականացրել: Օպերատիվ իրավիճակը հաշվի առնելով՝ մարտական գործողություններով գրավել են Թալիշ և  Սեյսուլան գյուղերը և Հորադիզի ուղղությամբ գտնվող բարձունքները»:
Զեկույցի ընթացքում հաստատելով Ադրբեջանի ԶՈւ-ի նախահարձակ գործողություններ սկսելու փաստը՝ Զ. Հասանովը սխալ զեկույց է ներկայացրել՝ նշելով, որ Թալիշ և Սեյսուլան գյուղերը գրավված են: Նույն տեղեկությունը օրվա երկրորդ կեսին տարածել էին նաև ադրբեջանական լրատվամիջոցները՝ հրապարակելով Նոր Սեյսուլանի լուսանկար: Ճիշտ է՝ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերին հաջողվել է թափանցել Թալիշ գյուղ, սակայն գյուղը գրավել և այնտեղ ամրանալ չի հաջողվել: Ավելին՝ հայկական ստորաբաժանումներին հաջողվել է Թալիշի ուղղությամբ ճնշել հակառակորդին, մեծ կորուստներ պատճառել և գյուղի մոտակայքում կորցրած դիրքերի մի մասի վրա հսկողություն սահմանել: Ինչ վերաբերում է Մարտակերտի ուղղությամբ Սեյսուլանին (40°14'46.07, 46°59'3.38), ապա այն լքված տարածք է, իսկ Նոր Սեյսուլանը (40° 2'5.59, 46°45'23.86), որը հայկական բնակելի գյուղ է, գտնվում է  հայկական մարտական դիրքերի թիկունքում և հեռու է առաջնագծից: Հայկական կողմի հրապարակած տեսանյութում, Սեյսուլանի ուղղությամբ ցուցադրվում են մեծ թվով ադրբեջանցի զինծառայողների դիակներ, որոնք սպանվել էին գրոհի ժամանակ: Այսպիսով, ապրիլի 2-ի երկրորդ կեսին, երբ նշված տեղեկությունը տարածվում էր, ո՛չ Թալիշը, ո՛չ Սեյսուլանը ադրբեջանական ուժերը չէին վերահսկում: Սա ևս խոսում է այն մասին, որ գործողությունների նման ընթացքը, ինչպես նաև «տեղեկատվական ապահովումը» նախապես ծրագրված էին:
Հարավային ուղղությամբ, ադրբեջանական բանակին հաջողվել է գրավել որոշ մարտական դիրքեր և Վարազաթումբ բարձունքը («Լելե Թեփե», «Լալալայկա», «Լալա Իլահի»), սակայն առնվազն գումարտակի խորությամբ խորանալու փորձերը ձախողվել են:
Այսպիսով, մարտական գործողությունների առաջին օրը ադրբեջանական բանակը չկարողանալով կատարել խնդիրը՝ ճեղքումով խորանալ և շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ: Դրա մասին է խոսում նաև ապրիլի 3-ին «մարդասիրական նկատառումներից ելնելով» և «անսալով միջազգային հանրության հորդորներին, կոչերին» «գործողությունները միակողմանի դադարեցնելու» մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը: Սակայն, սա իրականում վերախմբավորման և նոր հարձակման անցնելու նպատակով իրականացված քարոզչական գործողություն էր, ինչի մասին վկայում են Արցախի ՊԲ հրետանու պետ գնդապետ Գենադի Բաղդասարյանի խոսքերը: Ապրիլի 4-ին Ադրբեջանի բանակը, կիրառելով ՏՕՍ-1 տիպի ծանր հրանետային համակարգեր, ԲՄ-21 «Գռադ» ՀԿՌՀ-ներ, հարվածային ԱԹՍ-ներ և տարբեր նշանակության զինատեսակներ, նախնական պլանի անհաջողությունից հետո փորձել է հրետակոծության հետևանքով հայկական զորքերի շրջանում մեծ վնասներ առաջացնել և կատարել խնդիրը: Սակայն, այս անգամ ևս անհաջողության է մատնվել: Հայկական ստորաբաժանումների ճշգրիտ հարվածների հետևանքով խափանվել է հակառակորդի բանակի՝ կենտրոնական ուղղություններով հարձակմամբ հայկական պաշտպանական գծերի ճեղքումով Ստեփանակերտի ուղղությամբ շարժվելու փորձը: Ադրբեջանի բանակը, կրելով մարդկային և տեխնիկայի մեծ կորուստներ, հրաժարվել է հետագա մարտական գործողություններից, և Ռուսաստանի միջնորդությամբ 5-ին՝ ժամը 12:00, ձեռք է բերվել կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search