րտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 3 բալ և ավել ուժգնությամբ մարտի 27-ից ապրիլի 2-ը երկրաշարժ չի գրանցվել։
Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է չորս երկրաշարժ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավել ուժգնությամբ 4 երկրաշարժ՝
- Մարտի 27-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 28 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ։
- Մարտի 28-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք 5-6 բալ։
- Մարտի 29-ին Իրանում՝ Ահար քաղաքից 26 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ։
- Ապրիլի 1-ին Վրաստանում՝ Թելավի քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք 4-5 բալ ուժգնությամբ։