Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր:
ՀՀ նախագահ Սարգսյանն այցելել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահը շրջել է քրիստոնեական այդ սրբավայրում, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Նա նշել է, որ Հորդանանի հոգատարությունը նմանատիպ համաշխարհային սրբավայրի նկատմամբ քաղաքակրթությունների համերաշխության և երկխոսության լավագույն վկայությունն է։