Artsakhpress

Վերլուծական

Հայրենադարձության օրակարգին պետք է պատրաստվել համալիր մասնագիտական ծրագրերով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:

Հայրենադարձության օրակարգին պետք է պատրաստվել համալիր մասնագիտական ծրագրերով

Հայրենադարձության օրակարգին պետք է պատրաստվել համալիր մասնագիտական ծրագրերով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև՝
-Պարոն Գանդահարյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սփյուռքն այսօր լսելի չէ կառավարության համար, և պետք է ստեղծվի մի կազմակերպություն, որը կներկայացնի Սփյուռքը: Ինչպե՞ս եք գնահատում այս գաղափարը:
-Սփյուռքի հետ հարաբերությունները վերաիմաստավորելու և վերակառուցակարգելու խնդիր կա։ Կարծում եմ՝ այդ կազմակերպությունը, որը նշում եք, կարելի է ձևավորել կարճաժամկետ և երկարաժամկետ դրվածքներով։ Առաջին հերթին պետք է վերսկսել քննարկումներ անցկացնել համահայկական խորհուրդ ձևավորելու ուղղությամբ, որին կներառվեն սփյուռքյան դասական կառույցների ներկայացուցիչներն ու Սփյուռքի մասնագիտական մարդուժի ներկայացուցիչները։ Համահայկական խորհուրդը կունենա նաև մասնագիտական ոլորտի հանձնաժողովներ։ Հիմնական գործառույթը այս հանգրվանին կլինի խորհրդատվական։ Ինչպես որ զուտ հայաստանյան օրակարգով աշխատում է հանրային խորհուրդը, այնպես էլ համասփյուռքյան և համահայկական օրակարգով էլ կզբաղվի համահայկական խորհուրդը։ Կազմում կլինեն ՀՀ-ի, Արցախի պետության և Սփյուռքի հասարակական, հոգևոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ինչ վերաբերում է երկարաժամկետին, մենք ի վերջո պետք է ունենանք երկպալատ խորհրդարան, որտեղ ներկայացված կլինեն Սփյուռքում ապրող ՀՀ քաղաքացիություն ունեցող զանգվածների ընտրովի ներկայացուցիչները և ովքեր արդեն իրավական առումով կմասնակցեն համահայկական հնչեղություն ունեցող օրակարգերի քննարկմանն ու որոշման գործընթացներին։ Խորհրդատվականից իրավական հարթություն անցումը պիտի լինի հեռանկարային առաջադրանք։
-Ընդհանրապես, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկա փուլն ինչպե՞ս եք գնահատում: Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտվել Սփյուռքի հնարավորություններին:
-Ներկա փուլի մասին խոսելիս անպայման պետք է նկատի ունենալ անցյալի փորձը։ Կարծում եմ՝ կարևոր ճանապարհ ենք անցել համահայկական օրակարգերի առումով կազմակերպված համախմբվածություն իրականացնելով. նկատի ունեմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայոց ցեղասպանության 100-ամյակի բրգաձև կառույցներն ու Սփյուռքի նախարարության առընթեր գործած տարբեր ոլորտների համահայկական ընկերակցությունները։ Ներկա փուլը դեռևս նախապատրաստական հանգրվանում է։ Ռազմավարության մշակման ուղղություններից ամենաարդիական հնչեղությունը կարող է ունենալ հայրենադարձությունը՝ նկատի ունենալով, թե որոշ աշխարհագրական միջավայրերում ստեղծված իրավիճակի իբրև հետևանք շարունակելի հայրենադարձության միտումները, պաշտոնական Երևանի առաջադրանքը՝ տնտեսական թռիչքաձև զարգացում ապահովելու և թե արտագաղթի տեմպերի նվազեցման համար հատուկ քաղաքականության կիրառման նախագծերը։ Բայց հայրենադարձության օրակարգին պետք է պատրաստվել համալիր մասնագիտական ծրագրերով՝ իրավական, տնտեսական, բնակեցման, հակաճգնաժամային ծրագրերի իրացման, կրթական և այլն։ Հայրենադարձության տարբերակների վրա աշխատելը, կարծում եմ, գործնական կլինի հայեցակարգային որոշակի փոփոխություններ ընդունելով։ Հայրենադարձության ներառել՝ Հայաստանում սովորելը, Հայաստանում բժշկվելը, բնակարան վերցնելը, ներդրում անելը, դրամատնում հաշիվ բացելը։ Ուզում եմ ասել, բացի հիմնական տեղափոխությունից, մանավանդ այսօրվա գլոբալացված աշխարհում մարդ անհատը մի քանի հասցե կարող է ունենալ՝ բնակարանային և թե աշխատանքային առումներով, իսկ սփյուռքահայի հասցեներից մեկը անպայման պիտի լինի Հայաստանի Հանրապետությունը։
-Ձեզ համար պա՞րզ է, թե նոր կառուցվածքով ինչպես է կառավարությունը աշխատելու Սփյուռքի հետ։
-Դեռևս վերջնական պարզ չէ։ Առավելապես պատկերացնում եմ, որ համակարգողի դեր պիտի վերցնի գրասենյակը՝ տարբեր նախարարությունների աշխատանքները Սփյուռքի հետ նկատի ունենալով. անպայման կունենա նաև նախաձեռնողական գործառույթներ՝ հայաստանակենտրոն Սփյուռքի ձևավորման ուղղությամբ, հատկապես երիտասարդական, մարզամշակութային և կրթության ոլորտները, ինչպես նաև ներդրումային դաշտում սփյուռքահայ գործարարներին ներգրավելու անհրաժեշտությամբ։
-Կառուցվածքային փոփոխությունները ինչպե՞ս եք գնահատում, հատկապես մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունների միավորումը ԿԳ-ին:
-Ես կողմ եմ, որ կրթությունն ու մշակույթը գործեն իբրև առանձին գերատեսչություններ։ Մեր երկիրը գուցե մրցունակ չլինի աշխարհում տնտեսության, աշխարհաքաղաքական մեծ օրակարգերում ազդեցություն ունենալու առումով, բայց մեր մշակույթը գերմրցունակ է համաշխարհային առումով, և մենք թե՛ հայկական աշխարհին և թե՛ համաշխարհային մակարդակի վրա մշակույթ արտահանող երկիր ենք։ Այս գերմրցունակության նշաձողերը պահպանելու և նոր աստիճանաչափեր նվաճելու համար անհրաժեշտ է առանձին գերատեսչություն։ Կարծում եմ՝ անհրաժեշտություն կա, և դրա նախադրյալները կան տարածաշրջանում լավագույն ուսումնական միջավայրի ձևավորման։ Սփյուռքահայության հայրենիքի շուրջ համախմբման կարևորագույն ուղիներից մեկը Հայաստանում սովորելու և մասնագիտանալու հնարավորությունների ստեղծումն է, որը նաև ուսումնական բարձր մակարդակի ապահովում է ենթադրում։ Կրթության ոլորտը ևս, առանձին գերատեսչությամբ կենտրոնացած զուտ կրթական խնդիրներով, կարծում եմ, ավելի շատ արդյունք կտա։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search