Artsakhpress

Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված միջազգային համաժողովին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված «Կվիբուկա 25» միջազգային համաժողովին:

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված միջազգային համաժողովին

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված միջազգային համաժողովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հայտնում է նախարարությունը:
«Ապրիլի 5-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականայանը մասնակցեց «Կվիբուկա 25» միջազգային համաժողովին՝ նվիրված Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին: Համաժողովին հատուկ ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը, ով, իր խոսքի սկզբում ողջունելով Հայաստանի ԱԳ նախարար և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող Զոհրաբ Մնացականյանին, կարևորեց Երևանում անցյալ տարվա դեկտեմբեր ամսին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի անցկացումը, որի ժամանակ շեշտադրվեց կրթության կարևոր դերը կանխարգելման գործընթացում:
Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի նախարարի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ:
Զրուցակիցները ընդգծեցին ՄԱԿ-ի շրջանակներում ցեղասպանության կանխարգելման իրավական նորմերի և մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց նաև կրթության և հիշողության դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում»,- նշված է հաղորդագրությունում:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search