Artsakhpress

Ռազմական

Ադրբեջանի ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի հնչեցրած վերջին ռազմատենչ հայտարարություններին։

Ադրբեջանի ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության. Դավիթ Տոնոյան

Ադրբեջանի ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության. Դավիթ Տոնոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է NEWS.am լրատվական կայքը:
«Մենք ոչ թե պատերազմ ենք ցանկանում, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակին խաղաղության»,- այսօր՝ ապրիլի 7-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչած վերջին ռազմատենչ հայտարարություններին։
Եռաբլուրում էին նաեւ ԵԿՄ նորընտիր վարչության անդամները, վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը․ նրանք ծաղիկներ են խոնարհել զոհված զինվորների շիրիմներին։
Նշենք, որ այսօր, ապրիլի 7–ին, տեղի է ունեցել ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարը, վարչության նախագահ է ընտրվել Սասուն Միքայելյանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search