Artsakhpress

Մշակույթ

Հնդկաստանում վերականգնվել է 300 տարվա հայկական ցուցանակը

Վերջերս Հնդկաստանի Սայդապետ քաղաքում վերականգնվել է հայկական 300 տարեկան ցուցանակը:

Հնդկաստանում վերականգնվել է 300 տարվա հայկական ցուցանակը

Հնդկաստանում վերականգնվել է 300 տարվա հայկական ցուցանակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍՑուցանակը, որը հիշատակում է 1726թ.-ի Մարմալոնգ կամուրջի կառուցումը Այդար գետի երկայնքով՝ հայ վաճառական, Մադրասում հայ համայնքի առաջնորդ Կոյա Պետրոս Ոսկանի կողմից, հայտնվել էր գետնի տակ։ Սակայն այժմ, Հայաստանի հյուպատոսարանը, քաղաքի ղեկավարության հետ համատեղ ջանքերով, կարողացել է վերականգնել այն իր նախնական տեղում։
«Փետրվարին հայերից կազմված 20 խումբ այցելել է քաղաք ու տեսել ցուցանակը»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է Չեննայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Շիվկումար Իշվարան ու նշել, որ ցուցանակը գրեթե անցել էր գետնի տակ։
Նախորդ շաբաթ արդեն ցուցանակը վերականգնվել է՝ վերամբարձ կռունկի միջոցով։ Նշվում է, որ ցուցանակը պաշտոնապես կբացվի մայիսի ընտրություններից հետո։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search