Artsakhpress

Տնտեսական

ՀՀ ազգային ժողովն ընդունեց սեղմված բնական գազը կիլոգրամով վաճառելու մասին նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ ազգային ժողովն ընդունեց սեղմված բնական գազը կիլոգրամով վաճառելու մասին նախագիծը

ՀՀ ազգային ժողովն ընդունեց սեղմված բնական գազը կիլոգրամով վաճառելու մասին նախագիծը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԴրանով նախատեսվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խմ-ն փոխարինել 1 տոննայով։
Նախագիծն ընդունվեց Ազգային ժողովի ապրիլի 8-ի արտահերթ նիստում:
 
Պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ ԼՀԿ-ն նախագծին կողմ կքվեարկի՝ միայն հավատալով ֆինանսների փոխնախարարի այն պնդումներին, որ դա չի բերելու հարկային բեռի կամ լրացուցիչ ծախսերի ավելացման տնտեսավարողների համար:
 
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ նախագիծը հարկային բեռի ավելացում չի նախատեսում, ավելին՝ հարկային բեռը նվազում է, իսկ թե հետագայում գազալցակայաններն ինչպիսի գնային քաղաքականություն կվարեն, տվյալ օրենքի հետ կապ չունի:
 
Նախագծին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ քվեարկող պատգամավորներ չկային:
 
Սեղմված բնական գազը կվաճառվի 1 տոննան 34 հազար դրամով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search