Artsakhpress

Քաղաքական

Մեզ պարտադրված պատերազմի դեպքում մենք պարտադրելու ենք խաղաղություն.Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի պատրաստվում ռազմական գործողություն սկսել, բայց եթե որևէ մեկը նման քայլի գնա, ապա Հայաստանը նրան պարտադրելու է խաղաղություն:

Մեզ պարտադրված պատերազմի դեպքում մենք պարտադրելու ենք խաղաղություն.Նիկոլ Փաշինյան

Մեզ պարտադրված պատերազմի դեպքում մենք պարտադրելու ենք խաղաղություն.Նիկոլ Փաշինյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱզգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն անցել է կառուցողական մթնոլորտում:

«Համանախագահների, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ ասվել է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել և ուժեղացնել հրադադարի ռեժիմը: Կա արդյոք հնարավորություն, որ մենք դրժենք այդ պայմանավորվածությունը. ոչ, այդպիսի հնարավորություն չկա: Բայց եթե հանկարծ որևէ մեկը դրժի այդ պայմանավորվածությունը, ապա դա չի նշանակում, թե մենք չենք պաշտպանվելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքը չի լինելու: Նախարար Տոնոյանը այն վերաձևակերպել էր այսպես՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:
«Մենք ասում ենք, մեզ մի վախեցրեք պատերազմով, որովհետև մենք պատերազմից վախեցող չենք: ՊՆ հայտարարության մեջ ոչ մի անտրամաբանական, առավել ևս ոչ մի ապակառուցողական բան չկա: Եթե որևէ մեկը մեր դեմ պատերազմ սկսեց, մտածում է, որ Հայաստանը հանձնվելո՞ւ է: Իհարկե՝ ոչ: Մենք ասում ենք՝ մենք թիվ մեկ ջատագովն ենք, որ ղարաբաղյան հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, և մենք ասել ենք, որ ամեն ինչ անելու ենք, որ առաջ քաշենք խաղաղության օրակարգը: Եվ եթե մենք անընդհատ խոսում ենք խաղաղության օրակարգից, ապա թող տպավորություն չլինի, որ պատերազմի սպառնալիքից մենք վախենալու ենք: Որքան պատերազմի սպառնալիքից մենք վախենալու բան ունենք, այնքան էլ Ադրբեջանն ունի վախենալու բան, և ընդհանրապես տարածաշրջանն ունի վախենալու բան: Մեզ պարտադրված պատերազմի դեպքում մենք պարտադրելու ենք խաղաղություն: Մենք չենք պատրաստվում ռազմական գործողություն սկսել, բայց եթե որևէ մեկը մեր դեմ ռազմական գործողություն սկսի, ապա մենք պարտադրելու ենք խաղաղություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search