Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը քնադատել է ընտրությունների արդյունքների հետ կապված Էրդողանի հայտարարությունը։
Էրդողանը ցանկանում է ջնջել քվեարկությամբ իրենց հեռացնելու հույսը. Կարո Փայլան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Իշխող կուսակցությունը Մուշի Մանազկերտում հաղթում է 3 ձայնով, Էրդողանը դա հաղթական է համարում, սակայն Ստամբուլում պարտվում է 15000 ձայնով, դա պարտություն չի համարում։ Ցանկանում են ջնջել հույսը, թե քվեարկությամբ հնարավոր կլինի իրենց հեռացնել»։