Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում մեկնարկել է աթլետիկայի անհատական առաջնությունը

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 9-ին, Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում մեկնարկել է աթլետիկայի անհատական առաջնությունը:

Ստեփանակերտում մեկնարկել է աթլետիկայի անհատական առաջնությունը

Ստեփանակերտում  մեկնարկել  է աթլետիկայի  անհատական առաջնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցաշարին  մասնակցում  են  մայրաքաղաքի և  շրջանների  լավագույն 80  մարզիկները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում առաջնության  գլխավոր մրցավար Կարեն Մելքումյանն ասել է, որ  մրցաշարի նպատակն է հանրապետությունում աթլետիկայի մասսայականացումն ու զարգացումը  և  մարզիկների վարպետության բարձրացումը:
«Առաջնությանը  մասնակցում է 8 թիմ,  յուրաքանչյուր  թիմում  ընդգրկված  է 10 մարզիկ՝ 5 տղա, 5 աղջիկ, և 1 մարզիչ: Մրցաշարը տևելու է 2 օր: Հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, գավաթներով  և դրամական պարգևներով: Ուժեղագույն մարզիկները կընդգրկվեն ԱՀ    աթլետիկայի  հավաքական թիմում, որը կմասնակցի ՀՀ մեծահասակների առաջնությանը և Համահայկական խաղերին: Ունենք մեծ ակնկալիքներ և վստահ ենք, որ նրանք կներկայանան պատշաճ մակարդակով ու  կգրավեն  պատվավոր  տեղեր»,-մասնավորապես  ասել է  գլխավոր  մարզիչը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Search