Artsakhpress

Հասարակական

Արցախի ոստիկանապետը հանձնարականներ է տվել

Սույն թվականի ապրիլի 9-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը ոստիկանության պետի տեղակալների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության տարածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ։

Արցախի ոստիկանապետը հանձնարականներ է տվել

Արցախի ոստիկանապետը հանձնարականներ է տվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ9 ապրիլիԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից:

Հիմնականում կանգ առնելով ոստիկանության ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ոստիկանության պետը հանձնարարեց ըստ տարածքային ստորաբաժանումների իրականացվող` ընթացիկ տարվա 1-ին եռամսյակի կատարած աշխատանքների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների քննարկման ընթացքում մանրակրկիտ վերլուծության ենթարկել արձանագրած ցուցանիշները և հատուկ կանգ առնել չբացահայտված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Ոստիկանության պետը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև ոստիկանության ծառայողների կատարողական կարգապահության էլ ավելի բարձրացման անհրաժեշտությանը և այդ ուղղությամբ կոնկրետ հանձնարականներ տվեց տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search