Artsakhpress

Վերլուծական

Սաուդյան Արաբիայի դեսպանի այցն Անթիլիաս և Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը նախանշային է. Շահան Գանտահարյան

Այսօր Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանն այցելել է Անթիլիասի կաթողիկոսարան և հարգանքի տուրք մատուցել 1.5 միլիոն Սուրբ Նահատակների հիշատակին:

Սաուդյան Արաբիայի դեսպանի այցն Անթիլիաս և Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը նախանշային է. Շահան Գանտահարյան

Սաուդյան Արաբիայի դեսպանի այցն Անթիլիաս և Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը նախանշային է. Շահան Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ9 ապրիլիԱՐՑԱԽՊՐԵՍ: Հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այսօրվա այցի ուղերձների շուրջ yerkir.am-ը զրուցել է «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ:
Ըստ Շահան Գանտահարյանի` Սաուդյան Արաբիայի դեսպանի այցն Անթիլիաս ուշագրավ իրադարձություն է, նախ` որովհետև  վաղուց հայ համայնքի հետ պաշտոնական կապ չի եղել, մանավանդ` նման պաշտոնական այցերի ձևաչափով։ «Պետք է հավելել, որ պաշտոնական Ռիադի կողմից քրիստոնյա-իսլամ երկխոսության շրջանակներում Կիլիկիո կաթողիկոսության հետ աշխատանքային այցեր եղել են, և Ռիադը կարևորել է Անթիլիասը` որպես համաքրիստոնեական աշխարհի կարևորագույն կենտրոններից  մեկը։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել Ցեղասպանության զոհերի հիշատակին տուրք մատուցելու քայլին մի երկրի կողմից, որը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և այստեղ քաղաքական դիտարկումների շարժառիթներ են ի հայտ գալիս: Նախ` պետք է  անպայման հիշել Լիբանանի խորհրդարանի հայկական պատգամավորական բլոկի պատվիրակության հետ կայացած փոխադարձ այցերը,  ինչը խոսում է նման քայլի ենթահողի նախապատրաստման մասին։ Այլ հանգամանք, որն անպայման պետք է նկատի ունենալ Սաուդյան Արաբիայի կողմից նախանշային ուղերձներ փոխանցող այս քայլի ետևում` Անկարա-Ռիադ հարաբերություններում լուրջ ճեղքվածքը լրագրող Խաշուկջիի սպանության պատճառով»,- նշեց Գանտահարյանը:
Ըստ նրա` Ռիադն ու Անկարան չեն թաքցնում իրենց հակասությունները Սիրիայում ընթացող պատերազմի, ազդեցության գոտիների, գործող զինյալ խմբավորումների նկատմամբ յուրաքանչյուրի հենարանային ազդակների բախման տեսանկյունից, հատկապես` Սիրիայի հարցով Անկարա-Թեհրան ռազմաքաղաքական խնդիրների համակարգումը` Թեհրան-Ռիադ լարված հարաբերությունների դիմաց, նաև` սուննի զանգվածին տիրություն անելու` թուրքական և սաուդյան մեծ մրցակցությունը։ Այս բոլոր հանգամանքները նկատի ունենալով` պարզ են դառնում Սաուդյան Արաբիայում լույս տեսնող մամուլում հրապարակված` Ցեղասպանությունը և անարդարությունն ու ջարդը դատապարտող հոդվածները։
Գանտահարյանի կարծիքով` այցի ընթացքում օգտագործված բառապաշարն ու եզրույթները հասկանալիորեն զգուշավորությամբ են հատկանշվել. թե՛ Վեհափառը և թե՛ դեսպանը քաղաքական օրակարգի ձևավորմանը նպաստող թեմաների են անդրադարձել` շրջանցելով Անկարայի դասական խաղի կանոնները, որոնք միշտ նպատակ են ունեցել սեպ խրել հայկական կողմի և իսլամական աշխարհի միջև։
«Ինքնին այցը Անթիլիաս և Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը իրադարձային է ու նախանշային, և սկսված գործընթացի կայացման դեպքում միտումներ կարող են լինել Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մեկնարկի համար»,- նշեց նա:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search