Artsakhpress

Ռազմական

ՀՀ վարչապետը և Չեխիայի պաշտպանության նախարարը քննարկել են ոլորտում համագործակցության հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 9-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի նախարար Լյուբոմիր Մետնարին:

ՀՀ վարչապետը և Չեխիայի պաշտպանության նախարարը քննարկել են ոլորտում համագործակցության հարցեր

ՀՀ վարչապետը և Չեխիայի պաշտպանության նախարարը քննարկել են ոլորտում համագործակցության հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ9 ապրիլիԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել էոր Հայաստանը և Չեխիան արդյունավետ համագործակցում են տարբեր ոլորտներումայդ թվում նաև՝ պաշտպանությանև երկու երկրների հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունենՆիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է նաև Եվրոպական միությունումև թե՛ երկկողմթե՛ բազմակողմ ձևաչափերում բարձր մակարդակի գործակցությունը նպաստում է հարաբերությունների ամրապնդմանը:
Չեխիայի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ընդունելության համար՝ նշելովոր առաջին անգամ է Հայաստանում և ուրախ է այցելել մեր երկիրՆա շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում թավշյա հեղափոխության և ժողովրդավարական փոփոխությունների մեկամյակի կապակցությամբ և տեղեկացրելոր այս տարի Չեխիան ևս նշելու է իր թավշյա հեղափոխության 30-ամյակըԼյուբոմիր Մետնարը նշել էոր Հայաստանը Հարավային Կովկասում Չեխիայի կարևոր գործընկերն էև իր երկիրը հետաքրքրված է երկկողմ կապերի հետագա զարգացմամբ՝ պաշտպանությաննաև առևտրատնտեսականբարձր տեխնոլոգիաների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում:
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-չեխական փոխգործակցությանը վերաբերող հարցերԱյս համատեքստում երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովումը:
Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջՆիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Չեխիայի հավասարակշռված դիրքորոշման համար՝ ընդգծելովոր Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակումԼյուբոմիր Մետնարն իր հերթին հավելել էոր Չեխիան սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերին:
Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի ներդրումը երկու երկրների կապերի զարգացման գործում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search