Artsakhpress

Սփյուռք

Ամերիկահայերը շարունակաբար նպաստում են հայրենիքի զարգացմանը. Աննա Հակոբյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի ուղեկցությամբ հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետիին:

Ամերիկահայերը շարունակաբար նպաստում են հայրենիքի զարգացմանը. Աննա Հակոբյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին

Ամերիկահայերը շարունակաբար նպաստում են հայրենիքի զարգացմանը. Աննա Հակոբյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ9 ապրիլիԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Լոս Անջելեսի փոխքաղաքապետ Նինա Հաչիկյանն ու Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը: Ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են համագործակցության մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը գրառում է կատարել քաղաքապետարանի հուշամատյանում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, նույն օրը վարչապետի տիկինը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետերանում իր պատվին կազմակերպված ընդունելությանը, որին ներկա են գտնվել բազմաթիվ ամերիկահայեր: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն ու ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը: Հանդիպմանը ելույթով հանդես է եկել Աննա Հակոբյանը: Նա շեշտել է, որ Լոս Անջելեսի հայ համայնքը և ընդհանրապես ԱՄՆ հայ համայնքը հանդիսացել են յուրահատուկ կամուրջ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև: «Ես ոգևորությամբ եմ ասում, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ ամերիկահայերի մոտ վերադարձել է էնտուզիազմը ավելի շատ ներգրավված լինել իրենց երկրի կայուն և ժողովրդավարական զարգացման գործում»,- ասել է Աննա Հակոբյանը:
Ստորև ներկայացվում է Աննա Հակոբյանի ելույթն ամբողջությամբ.
«Քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյան,
Հարգելի´ ներկաներ
Տիկնա´յք և պարոնա´յք,
Ես շատ երջանիկ եմ գեղեցիկ, արևային ու կենսական Լոս Անջելես քաղաքի այս  դահլիճում ներկա գտնվելու համար: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանին և ձեզ բոլորիդ այս ջերմ ընդունելության համար: Ես իսկապես շոյված եմ: Շնորհակալություն եմ հայտնում նաև քաղաքապետ Գարսետիին այսօր ավելի վաղ տեղի ունեցած ընկերական և արդյունավետ հանդիպման համար: Լոս Անջելեսն առաջնային է մի քանի առումներով: Այն գրավում է մարդկանց որպես աշխարհի ստեղծագործ մայրաքաղաք, այն գրավում է մարդկանց բարգավաճող տնտեսությամբ, հարուստ մշակութային կյանքով, խոշոր մշակութային խաղերի անցկացմամբ և այլն: Սակայն կա մեկ հստակ հանգամանք, որը Լոս Անջելեսը դարձնում է շատ յուրահատուկ ինձ համար: Այս քաղաքը տունն է ամենամեծ ամերիկահայ համայնքի, որը խոշորագույնն է աշխարհում: Ես հպարտ եմ, որ ամերիկահայերը հարստացնում են այս քաղաքի էթնիկ բազմազանությունը: Հպարտ եմ, որ նրանք ակտիվորեն ընդգրկված են կյանքի բազմաթիվ ոլորտներում: Հպարտ եմ, որ նրանք նպաստում են այս քաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը՝ սկսած այն պահից, երբ ոտք են դրել այս հողի վրա: Փոլ Գրիգորյանի և Նինա Հաչիկյանի ներկայությունն այստեղ ասվածի լավագույն ապացույցն է:
Լոս Անջելեսի հայ համայնքը և ընդհանրապես ԱՄՆ հայ համայնքը հանդիսացել է յուրահատուկ կամուրջ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև: Սկսած 1991 թվականին ձեռք բերված անկախությունից ամերիկահայերը շարունակաբար և վիթխարի կերպով նպաստում են իրենց հայրենիքի զարգացմանը: Ես ոգևորությամբ եմ ասում, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ ամերիկահայերի մոտ վերադարձել է էնտուզիազմը ավելի շատ ներգրավված լինել իրենց երկրի կայուն և ժողովրդավարական զարգացման գործում: Ես դա անձնապես զգացել եմ այս այցի ընթացում: Այս առումով մենք վճռականորեն աջակցում ենք Լոս Անջելեսի քաղաքապետարանի և ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերին՝ զարգացնել հարաբերությունները երկու քույր քաղաքների՝ Երևանի և Լոս Անջելեսի միջև: Շատ կարևոր է ամրապնդել համագործակցությունը երկու քաղաքների միջև կայուն գործնական հարաբերություններով: Ես վստահ եմ, որ մենք շատ բան կարող ենք ստանալ սերտ համագործակցությունից և ես ձեզ ամենալավն եմ ցանկանում ձեր բոլոր ձեռնարկներում: Ես հատկապես ցանկանում եմ Լոս Անջելեսին հաջողություն մաղթել 2028 թվականին երրորդ անգամ իր հարկի տակ Օլիմպիական և պարալիմպիկ խաղերն ընդունելու և կազմակերպելու գործում:
Աստված պահապան բոլորիս»:   

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search