Պետերբուրգի Ռուսական թանգարանում վաղը՝ ապրիլի 11-ին բացվելու է հայազգի հանրահայտ նկարիչ Հովհաննես Այվազովսկու, նաև՝ Միխայիիլ Վրուբելի, Լեոն Բակստի, Ռեպինի, Կորովինի և այլ հայտնի արվեստագետների եզակի աշխատանքների ցուցահանդես։
Այվազովսկու և այլ հայտնի արվեստագետների հազվագյուտ աշխատանքներ կներկայացվեն Պետերբուրգում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աշխատանքների մի մասը նախկինում չեն ցուցադրվել։ Ցուցահանդեսում ընդգրկված են մասնավոր հավաքածուներից աշխատանքներ, փոխանցում է Panorama.am-ը:
Քիչ հայտնի աշխատանքների ցուցահանդեսում ներկայացված է լինելու ռուս և արտասահամանցի արվեստագետների ավելի քան 400 աշխատանք։ Պետերբուրգցիները կտեսնեն քիչ հայտնի կտավներ, քանդակներ, դրամներ, կիրառական արվեստի նմուշներ։
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 10-ը։