Artsakhpress

Հասարակական

Նոր մարաղեցիները ոգեկոչում են անմեղ զոհերի հիշատակը. Մարաղայի ջարդերից անցել է 27 տարի (լուսանկարներ)

Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղում այսօր` ապրիլի 10-ին, համայնքի բնակիչներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել 1992 թվականին ադրբեջանական հրոսակների կողմից իրականացված մարաղեցիների կոտորածի զոհերի հիշատակին:

Նոր մարաղեցիները ոգեկոչում են անմեղ զոհերի հիշատակը. Մարաղայի ջարդերից անցել է 27 տարի (լուսանկարներ)

Նոր   մարաղեցիները   ոգեկոչում   են  անմեղ   զոհերի   հիշատակը. Մարաղայի ջարդերից անցել է 27 տարի  (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլիԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ միջոցառմանը Մարտակերտի շրջվարչակազմի   ղեկավարի տեղակալ  Նվեր  Սաիյանը, աշխատակազմի  ղեկավար  Սասուն  Հարությունյանը,  Նոր մարաղեցիներ, Գրիգոր  Նարեկացի  և  Արցախի  պետական  համալսարանի մի  խումբ ուսանողներ    նախ  ծաղիկներ  են  խոնարհել   Մարաղայի  զոհվածների  և  անհայտ   կորածների  հիշատակին  կանգնեցված   հուշաքարին, որից  հետո  մասնակցել  են  Նոր  Մարաղայի  Վագիֆ  Համբարձումյանի  անվան հոսքային  դպրոցի կողմից  կազմակերպված  հուշ-ցերեկույթին:
Գյուղի    դպրոցահասակ  երեխաներն    իրենց   ձեռքներին   պահած  ունեին ոճրագործությունները դատապարտող  և   խաղաղության    կոչերով   պաստառներ:
Միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել  Նոր  Մարաղայի  Վագիֆ  Համբարձումյանի  անվան հոսքային  դպրոցի  տնօրեն  Լյուբա Գրիգորյանը:
Նա  ասել է, որ 1992  թվականի    ապրիլի   10-ի    լուսաբացը  Մարաղայում  արյունոտ  էր:
«Ադրբեջանական  հրոսականերն  անմարդկային  ոճրագործություններ  են  կատարել: Ներխուժելով   գյուղ՝  Ադրբեջանի  օմոնականներն  ավերել  ու  հրկիզել  են    ողջ  համայնքը,    ողջակիզել  ու  անմարդկային  դաժանություններով    տանջամահ  արել  խաղաղ  բնակիչներին, մի  մասին  էլ    գերեվարել: Մի  քանի   ժամում   գետնին   են  հավասարեցրել   ծաղկուն  Մարաղան: Գյուղի  առաջին  զոհ     Վագիֆ  Համբարձումյանի    շնորհիվ  տեղահանված  մի  քանի  ընտանիքներ  մնացել  են  հայրենիքում, իսկ  մյուսները՝  սփռվել  են   երկրով  մեկ՝  հանգրվան  գտնելով   օտար  ափերում:   Մարաղայի  բնակչության  նկատմամբ  իրականացված  սպանդից    27  տարիներ  են   անցել, բայց   դեռևս   չի  մոռացվում  վիշտը  և  ամոքվում վերքերը: Մարաղայի  ողբերգությունն  ադրբեջանցիների    պարբերաբար  իրագործած   ցեղասպան գործողությունների     և  էթնիկ  զտումների  համակարգված, հետևողական   շղթայի  մի  օղակն  էր: Ադրբեջանի  ռազմական  ագրեսիան   Լեռնային   Ղարաբաղի  նկատմամբ   ուղեկցվել  է  մարդկային  տրամաբանությունից  դուրս  գազանություններով»,- մասնավորապես  ասել  է   դպրոցի  տնօրենը:
Ըստ  Լ.  Գրիգորյանի՝  անցյալի  ողբերգական   եղելությունները   պետք  է  դաս  հանդիսանան    մեզ  համար    և միշտ   պետք  է  բարձրաձայնել, որ  Մարաղայի  դեպքերն   իսկական    Ցեղասպանություն էին:
Մարտակերտի    շրջվարչակազմի    աշխատակազմի  կրթության   և  սպորտի   բաժնի  վարիչ  Դավիթ  Լալայանի  խոսքով՝   իրենք   ամեն  տարի՝  ապրիլի  10-ին,   իրենց  հարգանքի  տուրքն  են  մատուցում  Նոր  Մարաղայի   անմեղ  զոհերի  հիշատակին    և  կրկին    իրենց   բողոքի  ձայնը բարձրացնում   առ  այն, որ  դեռևս     չի   դատապարտվել  կատարվածը  և  չի  տրվել  արժանի  գնահատական:
«Դժվար  է  բառերով  նկարագրել  կատարվածը.  այն  կարելի է  կոչել  վանդալիզմ,  սպանդ: Մարաղայի ոճրագործությունները  մեր     նորօրյա  պատմության  մեջ   Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի  և  այլ  վայրերում հայերի  նկատմամբ  կատարված  ջարդերից  ու  տեղահանություններից  հետո  ամենախոշոր  դեպքերն  էին, որը  պետք  է   միջազգային  հանրության  կողմից   դատապարտվի: Այն   միայն  մեր՝   հայերիս    խնդիրը  չէ, այլ  համայն  մարդկությանը, քանի որ   այն ոտնձգություն է  քաղաքակիրթ   աշխարհի   հանրությանը»,-  ավելացրել է  Դ.  Լալայանը:
Նոր  Մարաղայի  բնակիչ   Ժաննա Պետրոսյանն  էլ    մեզ  հետ  զրույցում  վերհիշել   է    1992  թվականի   ապրիլյան   դժնդակ    օրերը:
«Հիշում  եմ, երբ  ապրիլի   11-ին վերադարձա  գյուղ,  տեսա, որ  մեր  տունն  ամբողջությամբ  թալանել   ու   ջարդել  են:  Այդ  օրերին     մեր    գյուղացիներից  շատերը   գերի  են    ընկել, այդ  թվում  և  իմ  քիմիայի  ուսուցչուհի  Ալվինա  Բաղդասարյանը: Այդ  ժամանակ   գերիների  փոխանակում  էր   կատարվում, բայց  իմ    ուսուցչուհին   այդպես  էլ  չվերադարձավ: Նրան  տեսնողները  պատմել  են, որ   Ալվինային  մի քանի  անգամ  հարցրել  են, թե   Ղարաբաղն ո՞ւմն  է, իսկ  նա   պատասխանել  է, որ   այն  հայերինը  եղել  ու  հայերինն  էլ   մնալու  է:   Թերևս   դա  էլ   կատաղեցրել  է  թշնամուն, որ    նրան     տանջամահ  են  արել»,-պատմել  է  Ժ. Պետրոսյանը:
Գյուղի   բնակիչ   Էլիզա  Պողոսյանն  էլ  պատմել  է, որ   ապրիլի   10-ի  առավոտյան    են իրենք  իմացել    գյուղում  կատարվածի  մասին:
Նա   պատմել  է,   որ  առանց  հագուստի, սոված     երեխաների  հետ   փախել  են ու  մի  կերպ   ազատվել: Մի  քանի  օր  անց,   երբ ինքը   վերադարձել  է    գյուղ,  տեսել է հիմնովին  ավերված տներ, խեղված բնակիչներ:
Ըստ  մեր զրուցակցի՝ մարաղեցիները դիմակայել  են  բազում  դժվարությունների, ապրել վախով՝  մտածելով, որ  կրկին կտեսնեն  այդ մղձավանջը:
Է. Պողոսյանն  ընդգծել  է, որ   Նոր  մարաղցին   շարունակում  է  ապրել,  արարել  ու    շենացնել  իր  նոր  հայրենիքը՝  Նոր  Մարաղան:
 
Միջոցառմանը   Նոր  Մարաղայի Վագիֆ  Համբարձումյանի  անվան հոսքային  դպրոցի    աշակերտները  հանդես  են  եկել   հայրենասիրական  երգերով  ու  բանաստեղծություններով:   
Նշենք, որ  այսօր՝  ժամը   18:30-ին     Մարտակերտի     Սուրբ  Կարապետ  եկեղեցուց  մինչև   քաղաքի  «Փառք  Ազատամարտիկներին»  հուշարձան  մոմավառության  երթ  է  կազմակերպվելու:
Հիշեցենքն նաև, որ   այսօր   ժամը՝    17:00-ին,  Ստեփանակերտի  Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում    էլ   տեղի  է  ունենալու   հոգեհանգստյան կարգ՝  նվիրված  Մարաղայի  կոտորածի  27-րդ  տարելիցին:  

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search