Artsakhpress

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ընդգծեց ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի վերադարձի կարևորությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցությունների սեղան Արցախի վերադարձի կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ընդգծեց ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի վերադարձի կարևորությունը

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ընդգծեց ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի վերադարձի կարևորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաշինյանը նշեց, որ չի կարող խնդիրը լուծվել, առանց Արցախի մասնակցության:
«Մեր ընկալմամբ, այսօր կարևորագույն մի քանի հարց կա, որոնց պետք է պատասխանենք  խաղաղության օրակարգն ինստիտուցիոնալ առումով ուժեղացնելու համար, և այդ հարցերից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատի լիարժեք գործարկումն է, որը ենթադրում է նաև ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը խաղաղ կարգավորման գործընթացին, որովհետև շատ դժվար է հասկանալ, թե ինչպես ենք մենք պատրաստվում հարցը կարգավորել, առանց կոնֆլիկտի առաջնային և հիմանական կողմին լսելու, առանց նրա հետ խոսելու: Մեր քայլերն ուղղված են նրան, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում վերականգնենք երկխոսությունը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև: ԼՂ-ի ու Ադրբեջանի ղեկավարի միջև տեղի է ունեցել նաև ուղիղ հանդիպում, այդ պրակտիկան եղել է: ԼՂ ընտրված ներկայացուցիչները շատ երկար ժամանակ, և ըստ էության միշտ ներգրավված են եղել բանակցային գործընթացում: Սովորաբար ասում են, որ մինչև 1998թ., բայց ես կարող եմ ասել, որ մինչև 2018թ. Ղարաբաղի ներկայացուցիչները ներկա են եղել բանակցային գործընթացում: Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ դառնալուց առաջ եղել է Լեռնային Ղարաբաղի ընտրված նախագահը, դրանից հետո Սերժ Սարգսյանն է ներկայացրել Հայաստանը, բայց նա եղել է նաև Ղարաբաղի առաջնորդներից մեկը, և մենք, ըստ էության, ունենք մի վիճակ, երբ Լեռնային Ղարաբաղը բանակցային ողջ գործընթացի ընթացքում ներկայացված է եղել բանակցությունների սեղանի շուրջ: Եվ մեր խնդիրն է այսօր ստեղծել պայմաններ, որ այդ երկխոսությունը ԼՂ-ի ու Ադրբեջանի միջև չընդհատվի, և սա շատ կարևոր պարտավորություն է»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը կարևորեց նաև իր ու Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցող երկխոսությունները:   
«Վերջին շրջանում խաղաղության բանաձևը կյանքի կոչելու առաջարկներ ներկայացնելը մեր ադրբեջանցի գործընկերներին, և հանրությանը, մեր ամենակարևոր անելիքներից մեկն է, և ես ուրախ եմ, որ մենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կարողացել ենք բավականին ուղիղ, անկեղծ, ազնիվ և կառուցողական խոսակցություն ծավալել: Ցավոք, դեռևս ընդհանուր պատկերացումներ չունենք Ղարաբաղի հարցի կարգավորման նրբությունների մեխանիզմների մասին, բայց այն, որ մենք կարողացել ենք կառուցողական, անկեղծ քննարկման մթնոլորտ ստեղծել, դա արդեն իսկ բավական լավ է»,- նշեց Փաշինյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search