Այսօր Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ երգիչ՝ բարիտոն Սար Սարգսյանի մենահամերգը` Թարիվերդիևի երաժշտության օրերի շրջանակներում:
Ստեփանակերտում կայացել է Սար Սարգսյանի մենահամերգը
Այսօր Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ երգիչ՝ բարիտոն Սար Սարգսյանի մենահամերգը` Թարիվերդիևի երաժշտության օրերի շրջանակներում:
Ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, ռուս գրող Վիկտոր Կոնոպլյովը և Միքայել Թարիվերդիեւի անվան բարեգործական հիմնադրամի նախագահ, երգահանի այրի` Վերա Թարիվերդիևան:
«Արցախյան արմատներ ունենալով, բավականին շատ համերգներով հանդես եմ եկել Ստեփանակերտում: Պլաններ շատ ունեմ այս տարվա հետ կապված, սակայն չեմ սիրում նախօրոք դրանց մասին խոսել,միայն կասեմ, որ նախատսվում են նաև համերգներ` Երևանում ու Վրաստանում»,-ասաց Սար Սարգսյանը: