Artsakhpress

Ռազմական

ՀՀ ՊՆ «ԶԻԼ»-ը բախվել է ժայռին եւ շրջվել․ 18 զինծառայող է հոսպիտալացվել

Ապրիլի 11-ին` ժամը 20:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ՊՆ «ԶԻԼ»-ը բախվել է ժայռին եւ շրջվել․ 18 զինծառայող է հոսպիտալացվել

ՀՀ ՊՆ «ԶԻԼ»-ը բախվել է ժայռին եւ շրջվել․ 18 զինծառայող է հոսպիտալացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 18 զինծառայող հոսպիտալացվել է Մեղրու ԲԿ, որտեղ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար: Բժիշկների հավաստմամբ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search