Artsakhpress

Վերլուծական

Որքանո՞վ են նվազել «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սակագները. լրագրողական հետաքննություն

Վերջին շրջանում կրկին լայն քննարկումների առիթ է դարձել Արցախում գործող հեռահաղորդակցության կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի և գնային քաղաքականության հարցը:

Որքանո՞վ են նվազել «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սակագները. լրագրողական հետաքննություն

Որքանո՞վ են նվազել «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սակագները. լրագրողական հետաքննություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակիցը ուսումնասիրել է վերջին տարիներին ընկերության կողմից մատուցվող ծառայությունների գնային քաղաքականությունը՝ պարզելու, թե ինչքանով են հիմնավորված հնչեցվող դժգոհությունները:
 
Այսպես՝ եթե 2006 թ.-ին ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության կողմից հաստատված սակագների համաձայն՝ հետվճարային քարտերի ամսավճարը կազմում էր 1500 դրամ, ապա հետագա վերանայումների արդյունքում  2009 թ.-ին այն դարձել է 1200 դրամ, 2017 թ.-ին՝ 1000 դրամ,  իսկ  2018 թ.-ից գործում է  արդեն 500 դրամ սակագինը (նվազել է 66.7 %-ով):
 
Եթե 2006 թ.-ին ԱՀ անշարժ ցանցից դեպի ՀՀ անշարժ ցանց զանգելու համար 1 րոպեի սակագինը կազմում էր 36 դրամ, ապա 2019 թ-ի ապրիլի 1-ի դրությամբ այն կազմում է 21 դրամ (նվազել է 41.7%-ով): ԱՀ անշարժ ցանցից դեպի ՀՀ բջջային ցանց զանգի 1 րոպեի արժեքը նույն ժամանակահատվածում կազմում էր 90 դրամ՝ ներկայիս 34 դրամի դիմաց (նվազել է 62.2%-ով): Փոխվել է նաև ԱՀ բջջային ցանցի  հետվճարային համարներից դեպի ՀՀ անշարժ ցանց զանգերի արժեքը: 2006 թ.-ին 1 րոպեի արժեքը կազմում էր 60 դրամ, 2019 թ-ի ապրիլի 1-ի դրությամբ՝ 27 դրամ (նվազել է 55%-ով): ԱՀ բջջային ցանցի հետվճարային համարներից դեպի ՀՀ բջջային ցանց զանգերի արժեքը ևս տարբեր է: Նախկին 1 րոպեի համար սահմանված 90 դրամը դարձել է 29 դրամ (նվազել է 67.8 %-ով): ԱՀ բջջային  ցանցի կանխավճարային համարներից դեպի ՀՀ անշարժ ցանց և ԱՀ բջջային ցանցի կանխավճարային համարներից դեպի ՀՀ բջջային ցանց զանգերի համար 2009 թ-ից գործում էր 92 դրամ սակագինը: 2019 թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ համապատասխանաբար գործում է 32 և 36 դրամ սակագինը (նվազել է 65.2 և 60.9 %-ով): Ներկայացված գնային փոփոխությունները կատարվել են տարիների ընթացքում:
 
Փոփոխության է ենթարկվել նաև կարճ հաղորդագրության ծառայության (SMS) համար սահմանված գների սանդղակը: 2006 թ.-ին Արցախի ներցանցային կարճ հաղորդագրությունների համար սահմանված էր 20 դրամ սակագինը՝ այսօրվա 10 դրամի դիմաց (նվազել է 50 %-ով): Դեպի ՀՀ ուղարկվող կարճ հաղորդագրությունների համար ևս սահմանված էր 20 դրամ, որն այսօր դարձել է 12 դրամ(նվազել է 40 %-ով): Միջազգային ուղղություններով ուղարկվող 1 կարճ հաղորդագրության արժեքը 20 դրամ էր,  որն անփոփոխ է մնացել:
 
Անդրադառնանք ներցանցային զանգերին: Անշարժ թվային ցանցում ամսական տրամադրվող անվճար րոպեների քանակը (500 րոպե) սպառելուց հետո` 501-1000-րդ րոպեների սակագինը 2008 թ-ին կազմում էր 5 դրամ, 1001-1500-րդ րոպեների սակագինը` 7 դրամ (նվազել է 28.6 %-ով), 1501-րդ րոպեից ավելին` 9 դրամ, որը 2017 թվականին նվազեց և 501-րդ րոպեից սկսած կազմեց 5 դրամ (նվազել է 44.4 %-ով):
 
Անշարժ ցանցից դեպի անշարժ ցանց (միջշրջանային) 1 րոպեի զանգի արժեքը 2006 թ.-ին կազմում էր 30 դրամ, տարիների ընթացքում այն նվազել է՝ դառնալով 17 դրամ (նվազել է 43.3 %-ով): Անշարժ ցանցից դեպի բջջային ցանց կատարվող զանգի 1 րոպեի արժեքը 44 դրամ էր, այսօր՝ 24.7 դրամ (նվազել է 43.9 %-ով): Բջջային ցանցի հետվճարային համարներից դեպի անշարժ ցանց զանգի արժեքը ևս 44 դրամ էր, որն այսօր դարձել է 21 դրամ (նվազել է 52.3 %-ով): 44 դրամ էր կազմում նաև բջջային ցանցի հետվճարային համարներից դեպի բջջային ցանց զանգերի 1 րոպեի արժեքը: Այն ևս այսօր դարձել է 21 դրամ (նվազել է 52.3 %-ով): Բջջային ցանցի կանխավճարային համարներից դեպի անշարժ և բջջային ցանցի հեռախոսահամարներ զանգերի սակագները սկսեցին գործել 2009 թ.-ից և կազմեցին 65/60 դրամ (ժ. 07:00-23:00/23:00-07:00): Այսօր երկու ծառայությունների 1 րոպեի համար սահմանված է 25.5 դրամ սակագինը (նվազել է 60.8 %-ով):
 
Ինչ վերաբերում է Premium հեռախոսային քարտերով կատարվող զանգերին, ապա նշենք, որ ծառայությունը գործում է 2009 թ.-ից: Ներշրջանային զանգերի արժեքը տարիների ընթացքում չի փոխվել: 2009 թ.-ին 1 րոպեի համար սահմանված 15 դրամը այսօր էլ շարունակում է գործել: Միջշրջանային զանգերի համար սկզբնական շրջանում գործում էր 32 դրամ սակագինը, այսօր՝ 19.99 դրամ (նվազել է 37.5 %-ով): Դեպի ԱՀ բջջային ցանց զանգի արժեքը կազմում էր 42 դրամ՝ ներկայիս 28.99 դրամի փոխարեն (նվազել է 31 %-ով): Դեպի ՀՀ անշարժ ցանց զանգի արժեքը կազմում էր 38 դրամ՝ ներկայիս 24.99-ի փոխարեն (նվազել է 34.2 %-ով): Դեպի ՀՀ բջջային ցանց զանգի արժեքը կազմում էր 77 դրամ՝ ներկայիս 39.99-ի փոխարեն (նվազել է 48.1 %-ով):
 
Ավելի ուշ ժամանակահատվածում են սկսել գործել անշարժ անլար համակարգով կատարվող զանգերի սակագները: 2011 թ.-ից մինչ օրս (սահմանված 250 րոպեն լրանալուց հետո) ներշրջանային զանգի սակագինը կազմում է 15 դրամ: Զանգերի արժեքը շրջանների, այդ թվում Ստեփանակերտի միջև (սահմանված 250 րոպեն լրանալուց հետո) կազմում էր 30 դրամ՝ այսօրվա 17-ի դիմաց (նվազել է 43.3 %-ով): Դեպի ԱՀ բջջային ցանց զանգերի արժեքը կազմում էր 40 դրամ՝ այսօրվա 24.7-ի փոխարեն (նվազել է 38.3 %-ով): Դեպի ՀՀ բջջային ցանց զանգերի արժեքը կազմում էր 75 դրամ՝ ներկայիս 34 դրամի դիմաց (նվազել է 54.7 %-ով): Դեպի ՀՀ անշարժ ցանց զանգի արժեքը 36 դրամ էր՝ ներկայիս 21-ի համեմատ (նվազել է 41.7 %-ով):
 
Նշենք, որ առաջիկայում «Արցախպրես» լրատվական գործակալությունն անդրադառնալու է նաև ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագներին:
 Անի Ավանեսյան

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search