Artsakhpress

Հասարակական

Մեխակավանում հիմնվել է բարդիների պուրակ (լուսանկարներ)

Հադրութի շրջանի Մեխակավան համայնքի ղեկավար Անդրանիկ Սաֆարյանի նախաձեռնությամբ համայնքում հիմնվել է բարդիների պուրակ:

Մեխակավանում հիմնվել է բարդիների պուրակ (լուսանկարներ)

Մեխակավանում   հիմնվել  է  բարդիների   պուրակ (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում   Անդրանիկ  Սաֆարյանն  ասել է, որ  իրենք  նախօրեին    պուրակում    տնկել  են  մոտ  400  բարդու   ծառեր:
Ծառատունկին   մասնակցել  են  Արցախի  թեմի  առաջնորդ Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը,  ԱՀ  արտակարգ  իրավիճակների  պետական  ծառայության  տնօրեն, գեներալ-լեյտենանտ  Լևոն  Մնացականյանը, զինվորականներ, Մեխակավանի   բնակիչներ, Արցախի  պետական  համալսարանի մի  խումբ  ուսանողներ  և  այլք:
Ա. Սաֆարյանի  խոսքով՝ ապահով լինելու  համար  պուրակի   տարածքն  ամբողջությամբ   ցանկապատվել է: Հետագայում   պուրակում   տեղադրվելու  են  նստարաններ  և   տնկվելու են   բազմերանգ   ծաղիկներ, որպեսզի  համայնքի  բնակիչներն  իրենց  հանգիստն  անցկացնեն  այդտեղ:
Միջոցառմանը   Հադրութի «Դիզակ» համույթը, շրջկենտրոնի և   Մեխակավանի   մանկապատանեկան  ստեղծագործական  կենտրոնների  սաները  հանդես  են  եկել   համերգային    ծրագրով:
Ծառատունկից  հետո Արցախի  թեմի  առաջնորդ Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը  և  Լևոն  Մնացականյանը   եղել   են  նաև Մեխակավանի   մանկապատանեկան  ստեղծագործական  կենտրոնում, ծանոթացել   շենքային  պայմաններին  և   կրթօջախի  երեխաների   ձեռքի  աշխատանքներին:
Նշենք, որ   Մեխակավանի    ՄՊՍ  կենտրոն  է    հաճախում   շուրջ    145   սան:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

Բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո)

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search