Հայտնի հայ լուսանկարիչ ստամբուլահայ Արա Գյուլերի նկարների ցուցահանդես կկազմակերպվի աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում:
Աշխարհի խոշորագույն քաղաքներում կանցկացվի Արա Գյուլերի նկարների ցուցահանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ցուցահանդեսը կֆինանսավորվի Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից, ով համագործակցում է Ստամբուլում վերջերս բացված Արա Գյուլերի թանգարանի Արխիվային և հետազոտության կենտրոնի հետ: Նախատեսվում է առաջին արտասահմանյան ցուցադրությունը կազմակերպել Լոնդոնում: Լոնդոնից հետո նախատեսվում է ցուցահանդես կազմակերպել նաև Փարիզում, Կյոտոյում, Նյու Յորքում, Հռոմում և Մոգադիշոյում: Կցուցադրվեն Ունիսթըն Չերչիլի, Ալֆրեդ Հիտչքոքի և այլ հանրաճանաչ մարդկանց նկարները, ում լուսանկարել է Գյուլերը. – հաղորդում է t24.com.tr կայքը: Արա Գյուլերը ծնվել է 1928 թ. Ստամբուլում, դեղագործ Տաճատ Տերտերյանի ընտանիքում: Իր գործունեության ընթացքում արժանացել է մի շարք նշանավոր մրցանակների: Մահացել է 2018 թ. հոկտեմբերի 15-ին, 90 տարեկան հասակում, հայտնում է yerkir.am-ը: