Artsakhpress

Հասարակական

Թալիշի վերականգնման աշխատանքներն ավարտման փուլում են

«Թալիշի Վերածնունդ» ծրագրի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ գյուղում արդեն վերակառուցվել են 22 բնակարաններ՝ իրենց նկուղային ապաստարաններով, ևս մեկի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են և կավարտվեն երկու ամսից:

Թալիշի վերականգնման աշխատանքներն ավարտման փուլում են

Թալիշի վերականգնման աշխատանքներն ավարտման փուլում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի ծրագրերի համակարգող Միլենա Բաբաևան: Նրա խոսքով՝ կահավորվել է մանկապարտեզը, շուտով նաև՝ դպրոցը:
 
««Թալիշի Վերածնունդ» ծրագիրը, որի բացումը եղել է դեռևս 2018 թվականի մայիսին, ընդհանուր առմամբ, արժե մոտ 506 մլն դրամ: Ավերված Թալիշը վերականգնելու ուղղությամբ հիմնադրամը իրականացրել է մի շարք միջոցառումներ: Գյուղում կենսական նշանակություն ուներ ջրի խնդիրը, որը հրատապ լուծման կարիք ուներ, քանի որ ուղղակիորեն ազդում էր բնակիչների կենսակերպի վրա: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Թալիշ համայնքում կառուցում է խմելու ջրի ցանցը՝ 4․5կմ երկարությամբ։ Խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցման արդյունքում ամբողջ բնակչությունը իրենց տներում կունենա շուրջօրյա խմելու ջուր: Հիմնադրամը Թալիշ գյուղի ենթակառուցվածքների վերականգնման ու ամբողջականացման նպատակով կառուցել է 2․2կմ երկարությամբ կոյուղու ցանց: Կառուցվում է նաև հասարակական նշանակության կենտրոն, որը կսպասարկի գյուղի բնակչության կենցաղային կարիքները։ Կենտրոնն իր մեջ կներառի համայնքային նշանակություն ունեցող կենտրոնացված ծառայություններ»,- մանրամասնել է Մ. Բաբաևան:
Նշենք նաև, որ այս ընթացքում վերակառուցվել են հանդիսությունների սրահը, գյուղապետարանը, որն իր մեջ ներառում է նաև բուժկետն ու ակումբը, կառուցվել է կենցաղի տուն, բարեկարգվել է հանդիսությունների սրահի և գյուղապետարանի շենքերի շրջակա տարածքը, տեղադրվել են կաթսայատան ներքին սարքավորումները, որոնցից սնվելու են գյուղապետարանը, դպրոցն ու մանկապարտեզը:
Ի դեպ, նախորդ տարի նշվել է, որ իրանահայ բարերար Հենրիխ Դեր-Ղուկասյանը 1 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար կտրամադրի Մարտակերտ-Մատաղիս ճանապարհահատվածը բարեկարգելու համար: Մեր զրուցակցի խոսքով՝ կառուցվելու է Մարտակերտից Մատաղիս ճանապարհի 10.2 կմ-ը, սակայն աշխատանքները դեռևս չեն մեկնարկել:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում 2-ամյա երեխա է թունավորվել

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search