Artsakhpress

Քաղաքական

Հայաստանի հետ բանակցելն անիմաստ է. Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է դիրքորոշումներ, որոնց շրջանակում քննարկումների որևէ թեմա անձամբ ես չեմ տեսնում:

Հայաստանի հետ բանակցելն անիմաստ է. Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար

Հայաստանի հետ բանակցելն անիմաստ է. Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Նման կարծիք Minval.az-ի հետ զրույցում հայտնել է Ադրբեջնաի ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիկ Զուլֆուղարովը` մեկնաբանելով Մոսկվայում ապրիլի 15-ին սպասվելիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ, հայտնում է yerkir.am:
«Նրանք անընդհատ հայտարարում են անվտանգության, հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին: Դրանք բոլորը թեմաներ են, որոնք տանում են դեպի հակամարտության սառեցում: Հայկական կողմը կտրականապես հրաժարվում է քննարկել հարցեր `կապված օկուպացված տարածքների ազատագրման հետ, շարունակում է պնդել բանակցային ձևաչափի փոփոխության մասին: Միակ փաստը, որը կարելի է արձանագրել, բանակցությունների իմիտացիան է, որոնք իրականում  հեռացնում են ռազմական գործողությունների վերսկսումը»,- ասել է նա:
Նախկին նախարարի խոսքով` կողմերը սպասվելիք հանդիպման ընթացքում չեն քննարկի կարևոր հարցեր, ամենայն հավանականությամբ, նրանք կքննարկեն ընթացիկ հարցեր, որոնք Փաշինյանի բարձրաձայնած դիրքորոշումների շրջանակից դուրս չեն լինի:
Խոսելով հումանիտար կողմի մասին` ԱԳՆ նախկին ղեկավարը չի բացառել, որ, հանուն բանակցությունների իմիտացիայի,  «ռազմագերիներից» մեկին կազատեն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search