Artsakhpress

Հասարակական

Հայաստանը դարձել է մանկական քաղցկեղի բուժելիության բարձրացմանը նպաստող Սուրբ Հուդայի Գլոբալ Միության առաջին գործընկերը

Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես միացել է Սուրբ Հուդայի գլոբալ միությանը՝ բարելավելու մանկական քաղցկեղի բուժելիությունը երկրում:

Հայաստանը դարձել է մանկական քաղցկեղի բուժելիության բարձրացմանը նպաստող Սուրբ Հուդայի Գլոբալ Միության առաջին գործընկերը

Հայաստանը դարձել է մանկական քաղցկեղի բուժելիության բարձրացմանը նպաստող Սուրբ Հուդայի Գլոբալ Միության առաջին գործընկերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հայտնում է «Commercial Appeal» թերթը՝ համաձայնագիրը ստորագրել է ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

Հայաստանը միացել է Սուրբ Հուդայի Գլոբալ Միությանը՝ բարելավելու մանկական քաղցկեղով բուժելիությանը: Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես դարձել է Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի համագործակցության մի մասը՝ հույս ունենալով բարձրացնել մանկական քաղցկեղով հիվանդ երեխաների բուժելիության  ցուցանիշը:  
ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ստորագրել է համաձայնագիրը, որով Հայաստանը միանում է  Սուրբ Հուդայի գլոբալ ցանցին ԱՄՆ-ում ապրիլի 12-ին:
Աննա Հակոբյանը նշել է՝ ինքը շատ հպարտ է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես միացել է միությանը, քանի որ երկիրը կարիք ունի զարգացնել քաղցկեղի դեմ պայքարը և վերապատրաստել բժիշկներին ու բուժքույրերին:
Հայ մասնագետներն արդեն իսկ մասնակից են եղել Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի տարածաշրջանային նախաձեռնություններին։
Սուրբ Հուդայի Գլոբալ Միությունը հիմնադրվել է 2018-ին, այն զարգացնում է գլոբալ, տարածաշրջանային և հիվանդանոցային նախաձեռնությունները՝ նպաստելու քաղցկեղով և ծանր հիվանդություններով երեխաների բուժելիության տեմպի բարձրացմանը:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search