Այսօր սիրիական Համա շրջանի Մասյաֆ քաղաքի շրջակայքում կառավարական զորքերի հակաօդային պաշտպանության միջոցները մի քանի իսրայելական հրթիռ են խոցել։
Իսրայելը Սիրիայի ուղղությամբ օդային հարված է հասցրել
Իսրայելը հաճախ է հարվածներ հասցնում Սիրիայի այն վայրերի ուղղությամբ, որտեղ ենթադրաբար տեղի է ունենում Իրանի և այդ երկրի դաշնակից «Հեզբոլլահ» ռազմական կազմակերպության զորքերին զենքի մատակարարումն ու տեղակայումը։