Artsakhpress

Սպորտ

Ռուբեն Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում:

Ռուբեն Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ռուբեն Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Բաթում քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ վերջին պայքարի մեջ մտան գերծանր քաշայինները:
Այս քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը: Պոկում վարժությունում Ալեքսանյանը բարձրացրեց 190 կգ, հետո 195 կգ, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 200 կգ: Գոռ Մինասյանը բարձրացրեց միայն 200 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Պոկում ձևում աշխարհի ռեկորդ սահմանեց Լաշա Տալախաձեն, ով գլխավերևում պահեց 218 կգ:
Հրում վարժությունում Մինասյանը հրեց միայն 222 կգ: Հետագայում չկարողացավ գլխավերևում պահել 234 կգ: Ռուբեն Ալեքսանյանը հրում վարժությունում ըստ հերթականությամբ բարձրացրեց 240 կգ և  245 կգ հրում ձևում դառնալով փոքր արծաթե մեդալակիր: Երկամարտի 440 կգ արդյունքով Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search