Artsakhpress

Հասարակական

Պետնախարարն աշխատանքային այց է կատարել Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող մարզադաշտեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ապրիլի 13-ին միջշրջանային աշխատանքային այց է կատարել Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONIFA)՝ Արցախում հունիսին անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող մարզադաշտեր։

Պետնախարարն աշխատանքային այց է կատարել Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող մարզադաշտեր

Պետնախարարն աշխատանքային այց է կատարել Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող մարզադաշտեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից:

Ըստ այդմ՝ պետական նախարարը եղել է մայրաքաղաք Ստեփանակերտում, շրջկենտրոններ Ասկերանում, Մարտակերտում և Մարտունիում։ 

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում, Մարտակերտի Վիգեն Շիրինյանի անվան մարզադաշտում և Ասկերանի քաղաքային մարզադաշտում ընթացքի մեջ են նոր հանդերձարանների, պահեստային նստարանների ու սանհանգույցի, ավտոկայանատեղիի, ժամանակակից ցուցատախտակների, մարզադաշտերի մերձակա գոտիների կանաչապատման և ընդհանուր բարեկարգման աշխատանքները։ Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում արդեն իսկ տեղադրվել է էլեկտրականության նոր ենթակայան, կառուցվել է երկրորդ մուտք։ Մյուս մարզադաշտերում նույնպես բարեկարգվել է լուսավորության հարցը, ավարտին է մոտենում երկրորդ մուտքերի կահավորումը։
Մարզադաշտերում ծանոթանալով իրականացվող աշխատանքներին և շփվելով շինարարների հետ՝ պետնախարարը հանձնարարել է չհապաղել և ըստ ժամանակացույցի ավարտին հասցնել աշխատանքները։
Բոլոր չորս մարզադաշտերը համապատասխանում են նման մրցաշարի համար սահմանված միջազգային պահանջներին։ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտակերտում մարզադաշտերի բարեկարգման և արդիականացման ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և բարերարների միջոցների համակցումով, իսկ Մարտունիում, որտեղ կառուցվում է լրիվ նոր մարզադաշտ, համապատասխան ծախսերի մեծ մասն ստանձնել է «Հայկական գյուղերի զարգացման» հիմնադրամը՝ հանձին հիմնադիր, բարերար Վլադիմիր Ավագյանի։
Աշխատանքային այցին մասնակցել է նաև քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, տեղերում պատվիրակությանն ուղեկցել են շրջանային վարչակազմերի պատասխանատուները։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Search