«Արցախի ֆուտբոլի լիգա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում ընթանում է 2019 թվականի ԱՀ ֆուտբոլային լիգայի առաջնության 6-րդ տուրը:
Ստեփանակերտում ընթանում է Արցախի ֆուտբոլային լիգայի առաջնության 6-րդ տուրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն մեկնարկել է ընթացիկ տարվա մարտի 9-ից և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 1-ը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի նախագահի տեղակալ Մհեր Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ առաջնությանը մասնակցում է 12 թիմ ՝մայրաքաղաքից և շրջաններից:
«Առաջնության նպատակն է նպաստել ֆուտբոլ մարզաձևի զարգացմանը, լայն թափ հաղորդել դրա մասսայականացմանն , ի հայտ բերել և կատարելագործել լավագույն թիմերին ու մարզիկներին: Կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք կազմավորել ֆուտբոլային թիմերը , որոնք մեծ աշխուժությամբ պատրաստվում էին հանդիպումներին: Մինչև հիմա բոլոր թիմերը ներկայացել են պատշաճ մակարդակով և ցուցադրել դիտարժան խաղեր՝ գոհացնելով ֆուտբոլասեր հասարակությանը»,-ավելացրել է Մ.Ավանեսյանը: