Artsakhpress

Ռազմական

ՌԴ Հարավային ռազմական շրջանի տանկիստները Հայաստանում 2 հազ. միավոր ռազմամթերք են ծախսել ձմռանը

Հայաստանում տեղակայված՝ ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստության հագեցվածությունը ձմեռային տարեշրջանում 20 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

ՌԴ Հարավային ռազմական շրջանի տանկիստները Հայաստանում 2 հազ. միավոր ռազմամթերք են ծախսել ձմռանը

ՌԴ Հարավային ռազմական շրջանի տանկիստները Հայաստանում 2 հազ. միավոր ռազմամթերք են ծախսել ձմռանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԻնչպես տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունից, Տ-72Բ տանկերի անձնակազմերը կատարելագործել են մարտական փոխգործակցությունը, կատարել են ուսումնական կրակի վարժանքներ, մեքենաները վարել են լեռնային կտրտված տեղանքի պայմաններում։ Տարբեր բարդության ճանապարհներին, այդ թվում՝ կտրտված տեղանքում մեկ անձնակազմը մեկ ամսում միջին հաշվով անցել է ավելի քան 50 կմ ճանապարհ։
Տանկիստներն ուսուցման ձմեռային շրջանում սովորել են կազմակերպել դարաններ, կատարել հակառակորդի դիրքի եզր և թիկունք ելքով մանևրներ, ինչպես նաև ժամանակակից համազորային մարտում ներդաշնակ գործել մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումների հետ սերտ փոխգործակցությամբ՝ կիրառելով ժամանակակից տեղային հակամարտությունների և պատերազմների վարման փորձը։
Ուսումնական շրջանում տանկիստների հետ անցկացվել է 5 մարտավարական զորավարժություն, ավելի քան 10 կրակային վարժանք, մոտ 30 կրակային մարզում՝ ուսումնական կրակի վարժությունների գործնական կատարմամբ։ Ընդ որում, ծախսվել է ավելի քան 2 հազ. միավոր ռազմամթերք և ասվելի քան 5 հազ. լիտր վառելիք և քսանյութ։
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Խարկովում հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալները ադրբեջանցիներ են

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 9 դեպք

Search