Artsakhpress

Հասարակական

Հայկական խաչ, դրոշ ու գերբ. հայտնի արտասահմանցիներ, որոնք հանրության առաջ հայտնվել են հայկական խորհրդանշաններով (լուսանկարներ)

Հայկական ազգային խորհրդանշաններն արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներին հաճախ օգնում են չհեռանալ իրենց արմատներից և ցույց տալ իրենց հայկական ծագումը:

Հայկական խաչ, դրոշ ու գերբ. հայտնի արտասահմանցիներ, որոնք հանրության առաջ հայտնվել են հայկական խորհրդանշաններով (լուսանկարներ)

Հայկական խաչ, դրոշ ու գերբ. հայտնի արտասահմանցիներ, որոնք հանրության առաջ հայտնվել են հայկական խորհրդանշաններով (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եղել են դեպքեր, երբ հայկական խորհրդանշաններով հանրության առաջ ներկայացել են նաև արտասահմանցի հայտնի մարդիկ: Այս մասին գրելով՝ Rusarminfo-ն վերհիշել է նրանցից մի քանիսին: 



Վալերի Բուայե

2016 թվականին ֆրանսիացի քաղաքական գործիչ Վալերի Բուայեն հեռուստատեսային հաղորդումներից մեկին ներկայացել է հայկական խաչը պարանոցին գցած: Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի հեղինակը խոստովանել է, որ իր համար հայկական խաչը հանուն արդարության պայքարի խորհրդանիշ է:



Քոնան Օ՛Բրայան

Ամերիկացի հանրահայտ հեռուստահաղորդավարը TBS ալիքով հեռարձակվող Conan հաղորդման թողարկումներից մեկի ժամանակ նկարահանվել է «Երևան» անգլերեն գրությամբ և արծվի նկարով վերնաշապիկով: Այն հաղորդավարին նվիրել էր իր օգնական Սոնա Մովսեսյանը: 2015-ին Օ՛Բրայանը ժամանել էր Հայաստան, որտեղ մի քանի ռեպորտաժ էր պատրաստել մեր երկրի մասին:



Բիլ Բելիչիկ

Ամերիկյան ֆուտբոլի «New England Patrions» թիմի գլխավոր մարզիչ Բիլ Բելիչիկը 2015 թվականի ապրիլի 23-ին խաղացողների և մյուս մարզիչների հետ միասին Սպիտակ տուն էր այցելել, որտեղ հանդիպել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Մարզչի պիջակին շատ լավ երևում էր փակցված հայկական դրոշը: 



Soulja Boy

Ամերիկացի հայտնի ռեփ-կատարող Դե Անդրե Ուեյը, որն առավել հայտնի է Soulja Boy բեմական կեղծանվամբ, լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում սպորտային հագուստով, որի վրա պատկերված էր Հայաստանի գերբը: 



Ֆաբիո Բորինի

Վերջերս իտալական «Միլան» ակումբի ֆուտբոլիստ Ֆաբիո Բորինիի կինը սոցցանցում հրապարակել էր ամուսնու լուսանկարը՝ հայկական դրոշի և Արարատ լեռան պատկերով գլխարկով, հայտնում է Tert.am-ը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Search