Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանը կվճարի Եվրոպայի խորհրդի պարտքը՝ 60մլն եվրո

Ռուաստանը պատրաստ է Եվրոպայի խորհրդին վճարել 60մլն եվրոյի պարտքը, որը կազմում է ԵԽ-ին Ռուսաստանի 2 տարվա չկատարված վճարումը։

Ռուսաստանը կվճարի Եվրոպայի խորհրդի պարտքը՝ 60մլն եվրո

Ռուսաստանը կվճարի Եվրոպայի խորհրդի պարտքը՝ 60մլն եվրո

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին հայտնել է panorama.am-ի դիվանագիտական աղբյուրը։

Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը հայտարարել է, որ դա տեղի կունենա, երբ խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) վերացնի ազգային պատվիրակությունների դեմ հետագա խտրականության վտանգը:

«Այս դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի ոչ միայն վճարել իր ամենամյա ներդրումը, այլև վերականգնել վերջին երկու տարվա ընթացքում կուտակված պարտքը: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է, և ես միայն կարող եմ ողջունել այն», - ասել է Կոսաչևը։

Դաշնային խորհրդում ընդգծել են Եվրոպայի խորհրդի բարեփոխման անհրաժեշտությունը, որպեսզի յուրաքանչյուր պատվիրակության քվեարկության իրավունքը երաշխավորված լինի:

ԵԽԽՎ-ում ֆրանսիացի պատգամավոր Օլիվյե Բեհթը «Իզվեստիա»-ին ասել է, որ Ռուսաստանը պետք է վերադառնա ԵԽԽՎ և հնարավորություն ունենա ընտրել ԵԽ գլխավոր քարտուղարին ու ՄԻԵԴ դատավորներին:

«Սակայն, միևնույն ժամանակ, Մոսկվան պետք է դրական ազդակներ ուղարկի Ուկրաինայի ճգնաժամի լուծման համար: Այս երկիրը Եվրոպայում կարևոր տեղ է զբաղեցնում, ուստի այն պետք է կատարի իր պարտականությունները ըստ իր դերի»,-ասում է Բեհթը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը զրկվեց ձայնի ու մի շարք այլ իրավունքներից 2014թ.-ին՝ Ղրիմի «անեքսիայի» պատճառով, որից հետո չմասնակցեց ԵԽԽՎ աշխատանքներին։ ՌԴ-ն, սակայն, շարունակում էր մասնակցել ԵԽ կանոնադրական մյուս մարմնի՝ Նախարարների կոմիտեի աշխատանքներին, սակայն 2016թ.-ից հրաժարվել վճարել ԵԽ բյուջեի գոմարները, ինչը Եվրոպայի խորհրդին կանգնեցրեց ֆինանսական ճգնաժամի առաջ, քանի որ Ռուսաստանը ԵԽ 5 մեծ դոնորներից մեկն է ու տարեկան ԵԽ բյուջե էր վճարում 30մլն եվրո։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Խարկովում հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալները ադրբեջանցիներ են

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 9 դեպք

Search