Artsakhpress

Մշակույթ

Կթխվի աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը

Մայիսի 11-ին Հաթերքում կայանալիք ժենգյալով հացի երկրորդ փառատոնի ընթացքում նախատեսվում է պատրաստել աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը՝ մոտ 3 մետր երկարությամբ:

Կթխվի աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը

Կթխվի աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է փառատոնի կազմակերպիչ, «Էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանը:
«Անցած տարվա դեկտեմբերին Արցախում արդեն պատրաստվել է ամենամեծ ժենգյալով հացը, որը գրանցվել է Հայկական դյուցազնագրքում։ Այս անգամ գործի վարպետները կրկնելու են իրենց սեփական ռեկորդը՝ հավակնելով հիմա էլ գրանցվել Գինեսի գրքում։ Թխված ժենգյալով հացը կկոչվի «Հաղթանակ» և կնվիրվի մայիսյան հաղթանակներին: Պատրաստման համար անգամ հատուկ սպասք է պատվիրվել»,- նշել է Ս. Միրզախանյանը:
Նշենք, որ փառատոնին տաղավարով մասնակցել ցանկացողները պետք է նախապես գրանցվեն մինչև ընթացիկ տարվա ապրիլի 30-ը՝ զանգահարելով 097 34-15-05 հեռախոսահամարին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Արցախից տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից. ՀՀ սոցապնախարարություն

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար քաղաքի բնակչի 32 կովն ու 13 հորթը. ՔԿ

Search